08 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

Ավստրալական նահանգը ճանաչել է ԼՂՀ-ը

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանը  բանաձեւ է ընդունել, որով ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, նրա ժողովրդի ինքնորշման իրավունքը, ինչպես նաեւ կոչ է անում իր երկրի իշխանություններին պաշտոնապես ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունն ու ամրապնդել հարաբերությունները նրա ժողովրդի հետ: Այս մասին տեղեկացնում է Ավստրալիայի Հայ Դատի գրասենյակը:

Գրասենյակի անդամներն իրենց շնորհակալությունն են հայտնել նահանգի խորհրդարանին` ընդգծելով, որ այն միշտ էլ աչքի է ընկել մարդու իրավունքների պաշտպանության հարցերում:

Գրասենյակի տնօրեն Վաչե Ղահրամանյանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը միշտ էլ առաջնահերթ է եղել Հայ Դատի գրասենյակի համար:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ