09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Սիրիայի կառավարական բանակը հրադադար է հայտարարել

Սիրիական կառավարական բանակը հայտարարել է Զոհաբերության օրվա առթիվ հրադադար հաստատելու որոշման մասին, հաղորդում է “Reuters”-ը: Նրանց տարածած հայտարարության մեջ ասվում է, որ Սիրիայի Արաբական Հանրապետության զինված ուժերը իրենց իրավունք են վերապահում պատասխանել հակառակորդին հարձակման դեպքում:

Նրանք նաեւ սպառնացել են գրոհել “ահաբեկիչներին”, որոնք կփորձեն օգտվել հրադադարից արտասահմանից Սիրիա ներխուժելու համար:

Սիրիայում տոնական հրադադար հաստատելու առաջարկով հանդես էր եկել ՄԱԿ-ի հատուկ պատվիրակ Լահդար Բրահիմին: Նրա առաջարկին հավանություն էին տվել Թուրքիան, Իրանը եւ այլ երկրներ, սակայն սիրիական կառավարությունը մինչեւ վերջին պահը մտածում էր նման որոշման նպատակահարմարության մասին:

Ապստամբներն իրենց հերթին հայտարարել են, որ չեն հավատում կառավարության անկեղծությանը: Այդ պատճառով էլ ապստամբների ոչ բոլոր խմբավորումներն են աջակցում հրադադարի գաղափարին: Հրադադարից հրաժարվել են հիմնականում արմատական իսլամիստները:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ