23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հայաստանի և Արցախի ղեկավարները ներկա են գտնվել ԼՂՀ պաշտպանության բանակի զորավարժություններին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ արևելյան սահմանային զորամասերից մեկը, մասնակցել՝ սպայական անձնակազմի համար կառուցված բնակարանների հանձնման արարողությանը:

Հանրապետության ղեկավարն այնուհետ աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:

Սերժ Սարգսյանը և ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, բարձրաստիճան սպայակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել են պաշտպանական դիրքեր, տեղում ծանոթացել զինված ուժերի մարտական պատրաստությանը, բանակաշինության ընթացիկ աշխատանքներին:

Հայաստանի և Արցախի ղեկավարները ներկա են գտնվել ԼՂՀ պաշտպանության բանակի զորավարժություններին, անցկացրել պաշտպանական շրջանի դիտարկում: Սերժ Սարգսյանը և Բակո Սահակյանը զորամասերից մեկում մասնակցել են նաև Սուրբ Գևորգ եկեղեցու բացման հանդիսավոր արարողությանը: Այնուհետ զինված ուժերի բարձրագույն սպայական կազմի մասնակցությամբ անցկացվել է խորհրդակցություն:

ՀՀ և ԼՂՀ նախագահներն այցելել են նաև Մարտակերտի շրջանի Մաղավուզի քարածխի հանքավայր, որն արդեն սկսել է քարածխի արտահանումը Հայաստանի Հանրապետություն՝ “Երևանի ՋԷԿ” ՓԲԸ-ում ջուր-ածխային եղանակով (ՋԷԿ-ի հին էներգաբլոկների վերազինմամբ և շահագործմամբ) էլեկտրաէներգիայի արտադրություն ապահովելու համար: Էներգետիկայի և հանքարդյունաբերության ոլորտների համար ներդրումային կարևոր այս ծրագիրը, տնտեսության զարգացումը խթանելուց զատ, որոշակիորեն կբարձրացնի նաև ՀՀ էներգետիկ անվտանգության մակարդակը: ՀՀ և ԼՂՀ նախագահներին ներկայացրել են, որ Մաղավուզի հանքավայրում կառուցվում է նաև քարածխի հարստացման կոմբինատ:

Հանքավայրը շահագործող ընկերության ընթացիկ աշխատանքներին ու զարգացման ծրագրերին ծանոթանալուց հետո, նախագահներ Սերժ Սարգսյանը և Բակո Սահակյանը հաջողություններ են մաղթել ընկերությանը հետագա աշխատանքներում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ