24 Ապրիլի, Հինգշաբթի, 2025
KFC

Շարմազանովը շոկի է ենթարկել ադրբեջանցիներին

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի` հոկտեմբերի 17-ի սանկտպետերբուրգյան ելույթից հետո  Ադրբեջանի խորհրդարանական հանձնաժողովի տարածաշրջանային հարցերով նախագահ Արիֆ Ռագիմզադեն  համաժողովին շտապել է հայտարարել, որ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ելույթն իրեն շոկի մեջ է գցել, քանի որ Ռագիմզադեն նշել է, որ ռասիզմից եւ քսենոֆոբիայից խոսում է մի պետության ներկայացուցիչ, որն իրականացրել է Խոջալուի ջարդը, եւ որտեղ ոտնահարվում են ազգային փոքրամասնությունների իրավունքները:
Հայկական կողմից դիպուկ պատասխանը չի ուշացել. Է. Շարմազանովը խորհուրդ է տվել Ռագիմզադեին ծանոթանալ Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովի հարցազրույցին, որտեղ վերջինս խոստովանում է, որ Խոջալուի
պատասխանատուներն Ադրբեջանի Ժողովրդական ճակատի ներկայացուցիչներն են եղել:
Անդրադառնալով Հայաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքների
ոտնահարմանը`ԱԺ փոխնախագահը հարց է հնչեցրել. “Այդ ո՞նց են ճնշում, եթե ազգությամբ հույնին ընտրում են երկրի ԱԺ փոխնախագահ”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ