15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Պուտինը վերջնագիր է ներկայացրել Էրդողանին

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փորձելով համոզել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին չաջակցել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին, բախվել է նրա խիստ դիրքորոշման հետ:

Թուրքական “Aydinlik” թերթը ներկացրել է Էրդողանի եւ Պուտինի` հոկտեմբերի 8-ին կայացած հեռախոսազրույցից մի հատված, որում Պուտինը հայտնել է. “Եթե նույնիսկ մեկ թուրք զինվոր անցնի սիրիական սահմանը, Ռուսաստանը շատ խիստ կարձագանքի դրան”: Էրդողանն ի պատասխան ասել է, թե դա սպառնալիք է, որն անընդունելի է իրենց համար, ինչին Պուտինը պարզապես պատասխանել է. “Մտածեք` ինչպես կուզեք, ես իմ խոսքն ասացի”:

Թերթը նշում է, որ այդ բառերից հետո Էրդողանը պարզապես կախել է լսափողը, սակայն որոշ սիրիական եւ պաղեստինյան աղբյուրներ նշում են, որ Պուտինն է կախել լսափողը: 3-րդ աղբյուրները նշում են, որ նման զրույց չի էլ եղել:

Թուրք-սիրիական հարաբերությունները կտրուկ սրվեցին հոկտեմբերի 10-ից հետո, երբ Անկարան Մոսկվայից Դամասկոս ուղեւորվող ինքնաթիռին հարկադրել էր վայէջք կատարել:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ