16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովը աջակցություն հայտնեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը

Կինշասայում ընթացող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովի միջազգային իրադրությանը նվիրված քննարկումների շրջանակներում հոկտեմբերի 13-ին ելույթ ունեցավ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր խոսքում  հատուկ անդրադարձ կատարեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին: Նա ընդգծեց, որ միջազգային հանրության դիրքորոշումը հիմնահարցի բացառապես խաղաղ ճանապարհով հանգուցալուծման վերաբերյալ, որը համահունչ է Հայաստանի մոտեցմանը, բազմիցս արտահայտել են կարգավորման գործընթացում միջազգային հանրության կողմից միջնորդության մանդատ ունեցող ԵԱՀԿ  Մինսկի խմբի համանախագահ երկրների` Ֆրանսիայի, Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների նախագահները: Այդ դիրքորոշման գլխավոր մոտեցումներն են առաջարկված ընդգրկելու Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի եզրափակիչ բանաձեւում: Ցավոք, Ադրբեջանը շարունակում է հակադրվել միջազգային հանրությանը եւ մերժել միջնորդների կողմից հիմնախնդրի կարգավորմանն ուղղված առաջարկներ:

Հոկտեմբերի 14-ին գագաթաժողովն ընդունեց Ճգնաժամային իրավիճակների հանգուցալուծման եւ խաղաղության ամրապնդման վերաբերյալ եզրափակիչ  բանաձեւը, որտեղ ամրագրվեց ՖՄԿ անդամ պետությունների լիակատար աջակցությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերին:

“Կոչ ենք անում հակամարտության բոլոր կողմերին զերծ մնալ ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառումից, ինչը կարող է վտանգել կարգավորման խաղաղ գործընթացը, շարունակել բանակցությունները Մինսկի խմբի համանախագահների միասնական եւ անբաժան հենք հանդիսացող առաջարկությունների հիման վրա` մասնավորապես ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման իրավունքի սկզբունքների հիման վրա”,- ասված է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 14-րդ գագաթաժողովի եզրափակիչ բանաձեւում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ