13 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար սկզբունքների հավասարակշռություն է հարկավոր. ՀՀ-ում Գերմանիայի դեսպան

Տարածքային ամողջականության սկզբունքը միակ սկզբունքը չէ, գոյություն ունի նաեւ ազգերի ինքնորոշման իրավունք, այս 2 սկզբունքներն էլ հարկավոր է հավասարակշռության մեջ պահել` ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար: Այսօր` հոկտեմբերի 3-ին, կայացած ասուլիսին նման հայտարարություն է արել ՀՀ-ում Գերմանիայի  Արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելը:

Դեսպանի կարծիքով` հավասարակշռությունն անհրաժեշտ է, քանի որ սկզբունքներից մեկի հաղթանակը նշանակում է մյուսի պարտությունը: Հենց հավասարակշռությունը պահպանելու մոտեցում էլ նա խորհուրդ է տվել հակամարտող կողմերին:

Նա հիշեցրել է նաեւ, որ Եվրոպան նման հակամարտությունների մեծ փորձ ունի` եղել են կորուստներ, պատերազմներ, զոհեր: “Սակայն հիմա մենք խաղաղ ապրում ենք”,-նշել է Մորելը:

Դեսպանն ընդգծել է, որ իրենք կաջակցեն հակամարտության կարգավորման համար բարենպաստ պայմաններ ստեղծելուն: “Տարածաշրջանում խաղացողները շատ են, բոլորն իրենց շահերն ունեն, բայց անհնարին ոչինչ չկա”,-հայտնել է դեսպանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ