23 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Սիրիական ճգնաժամը սպառնում է վերածվել տարածաշրջանային լայնածավալ հակամարտության. Պան Գի Մուն

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Նյու Յորքում ընթացող Գլխավոր ասամբլեայի նիստին քննարկել է Սիրիայի խնդիրը, հաղորդում է “Ազատություն” ռադիոկայանը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է, որ եթե սիրիական ճգնաժամին լուծում չգտնվի, ապա այն սպառնում է վերածվել խոշոր տարածաշրջանային հակամարտության:

Արաբական երկրների լիգայի ղեկավար Նաբիլ Էլարաբին կոչ է արել ՄԱԿ-ին փոխել Սիրիայի իրավիճակի նկատմամբ դիրքորոշումն այնպես, որպեսզի Անվտանգության խորհրդի բոլոր 5 մշտական անդամները համաձայնության գան այդ հարցի շուրջ:

Ռուսաստանը եւ Չինաստանն արդեն 3 անգամ արգելափակել են Սիրիայի վերաբերյալ` ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի առաջարկած բանաձեւերը, որոնք որպես սիրիական ճգնաժամի կարգավորման հիմնական քայլ առաջարկում են Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հրաժարականը:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը շարունակում է պնդել, որ իրատեսական չէ ակնկալել ալ-Ասադի կամավոր հրաժարականը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ