01 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Նոր սկանդալ` կրկին վրացական բանտում /վիդեո/

Վրաստանի Գլխավոր դատախազությունը բացահայտել է բանտարկյալներին ծաղրելու հերթական դեպքը: Արդյունքում ձերբակալվել են Քութաիսիի համար 16 բանտի 4 աշխատակիցները, հաղորդում է “Новости-Грузия”-ն:

Ձերբակալվածների թվում է նաեւ տվյալ հաստատության տնօրեն Զուրաբ Ռուհայան: Նրա հետ կալանքի են ենթարկվել նաեւ բանտի ռեժիմի պետը եւ հերթապահ տեսուչը: Բոլոր այս աշախատակիցները մասնակից են եղել բանտարկյալներին տանջանքների ենթարկելուն: Բոլոր 4 աշխատակիցների նկատմամբ քրեական գործ է հարուցվել:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ համացանցում տեսանյութ էր հայտնվել, որում երեւում է` ինչպես են Գլդանի բանտի աշխատակիցները մահակներով բռնություն գործադրում բանտարկյալների նկատմամբ եւ ծեծում նրանց: Գործի առնչությամբ 11 մարդ էր ձերբակալվել:

http://youtu.be/95CfNthpbaM

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ