22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Իրանցիներն ԱՄՆ-ի դեմ բողոքում են Շվեյցարիայի դեսպանատան մոտ

Թեհրանի շուրջ 500 բնակիչներ բողոքի ցույցի են դուրս եկել ԱՄՆ-ում լույս տեսած “Իսլամի անմեղությունը” ֆիլմի  դեմ, որը մուսուլմաններին եւ նրանց սրբություններն անպարկեշտ ձեւով է ներկայացնում, գրում է “Tages Anzieger”-ը: 30 տարի դիվանագիտական հարաբերություններ չունենալու պատճառով ԱՄՆ դեսպանատուն Թեհրանում չկա, այդ պատճառով էլ ցուցարարները հավաքվել են շվեյցարական դեսպանատան առջեւ, որտեղ աշխատում են  ԱՄՆ-ի շահերը ներկայացնող աշխատակիցները:

Ակցիայի մասնակիցներն իրենց հետ բերել են նման դեպքերի համար ավանդական դարձած պաստառները` “Մահ ԱՄՆ-ին”, “Մահ Իսրայելին” գրառումներով: Լսվել են նաեւ նմանատիպ բովանդակությամբ ճիչեր, ինչպես նաեւ կոչ` հաշվեհարդար տեսնելու ֆիլմի հեղինակների հետ:

Շվեյցարական դեսպանատան մոտ արդեն ուղարկվել էին ոստիկանական հավելյալ ստորաբաժանումներ: Նախազգուշողական քայլերը ձեռնարկվել են, քանի որ ԱՄՆ-ի դիվանգիտական ներկայացուցչությունները Եմենում, Եգիպտոսում եւ Լիբիայում արդեն իսկ ենթարկվել են ցուցարարների հարձակումներին:

Իրանը մեծ փորձ ունի կրոնական ֆանատների` արտասահմանյան դեսպանությունների վրա հարձակման ոլորտում: Տարբեր ժամանակներ նման հարձակումների զոհ են դարձել ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի ներկայացուցչությունները, իսկ վերջին  նման դեպքը բրիտանական դեսպանության հետ էր:

Շվեյցարական դեսպանատան աշխատակիցների արձագանքի մասին ոչինչ չի հաղորդվում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ