14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Թուրքերը սպառնում են “կոտրել” ՀՀ ՊՆ պաշտոնական կայքը

Թուրք հակերները սպառնում են ջարդել ՀՀ ՊՆ պաշտոնական կայքը, ինչպես նաեւ մի քանի այլ պետական մարմինների կայքեր: Նրանց խոսքով` իրենց այդ քայլին դրդել են օգոստոսի 22-ին Մոսկվայի “Սպարտակ” ֆուտբոլային թիմի երկրպագուների հակաթուրքական գործողությունները: Նրանց կարծիքով` դրան նպաստում է նաեւ Ռուսաստանի հայերի “Երկրամաս” թերթը:

Նրանք սպառնացել են մեկ առ մեկ ջարդել բոլոր այն կայքերը, որոնք սպորտային մարտերին դիտավորյալ միջամտելու նպատակ ունեն:

Հիշեցնենք, որ օգոստոսի 21-ին կայացած “Սպարտակ-Ֆեներբախչե” հանդիպման ժամանակ “Սպարտակի” երկրպագուները այրել էին Աթաթյուրքի նկարը, ինչպես նաեւ տրիբունաներում ներկայացել “Թուրքիա, վերադարձրու հայկական հողերը” եւ “Թուրքիա, ճանաչիր Հայոց ցեղասպանությունը” գրառումներով պաստառներով:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ