23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ադրբեջանը խախտել է սպառազինությունների պայմանագրի դրույթները.ՄԱԿ

Հուլիսի 23-ին ՄԱԿ-ում տարածվել է կազմակերպության Գլխավոր քարտուղարի` Բան Կի-Մունի “Սովորական սպառազինությունների վերահսկումը տարածաշրջանային ու ենթատարածաշրջանային մակարդակներում” խորագրով զեկույցը, որում անդրադարձ է կատարվում Ադրբեջանի կողմից Եվրոպայում սովորական սպառազինությունների պայմանագրի դրույթների խախտմանը: Զեկույցը ներկայացվել է ՄԱԿ-ի անդամ-երկրների ներկայացրած փաստաթղթերի հիման վրա:

Ըստ զեկույցի` պայմանագրի դերն աճել է հատկապես Հարավային Կովկասում եւ մասնավորապես` Ադրբեջանում, “որն սկսել է սպառազինությունների մրցավազք` զգալիորեն գերազանցելով պայմանագրում նշված սահմանափակումները”: Օրինակ` տանկերի քանակը թույլատրված 220-ի փոխարեն Ադրբեջանի բանակում կազմում է 381, հրետանու միավորները` թույլատրված 285-ի փոխարեն 516 է:

“2012-ին Ադրբեջանի ռազմական բյուջեն կազմում է 3,47 մլրդ, ինչը զգալիորեն ավելացել է: Մշտական կոշտ եւ ագրեսիվ հակահայկական հռետորությունը  նպաստում է 2 երկրների միջեւ անջրպետի ավելացմանը, ավելացնում լարվածությունը տարածաշրջանում եւ վտանգում Լեռնային Ղարաբաղի հակամարտոթյան կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացը”,-նշվում է զեկույցում եւ շեշտվում, որ “Ադրբեջանի անպատասխանատու դիրքորոշումն է բացասաբար ազդում Հայաստանի վրա, որը ջանքեր է գործադրում տարածաշրջանում վստահության մթնոլորտ ստեղծելու համար”:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ