15 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Սահակաշվիլիի հրապուրանքը փոխանցվել է Յուշչենկոյին

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին եւ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոն միասին Վրաստանում մասնակցել են խաղողի բերքահավաքին: Բերքահավաքից հետո, սովորության համաձայն, Սահակաշվիլիի բոլոր հյուրերը ոտքերով խաղող են ճզմել` գինի սարքելով: Նրանք դա արել են հին վրացական երգերի ներքո, փոխանցում է INTERFAX.RU-ն:

Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Այսօր, տեղական ժամանակով ժամը 06.16-ին Թուրքիայի տարածքում, Վան քաղաքից 26 կմ դեպի հյուսիս, տեղի է ունեցել 4,2 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 6 բալ: Զոհերի կամ ավերածությունների մասին առայժմ չի նշվում:

Մոլորեցրել է պատգամավորներին` խոսելով նախագահի ձայնով

Վրացի դերասան Կարտլոս Նատրոշվիլին, ով նմանակում է երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին, հեռախոսով մի քանի նախարարի է մոլորեցրել, տեղեկացնում է Газета.Ru-ն: Նախագահի ձայնով հումորիստը մեկին մամուլի ասուլիսի է կանչել, մյուսին կարեւոր հանդիպման: Հետաքրքրական է, որ նախարարներից մի քանիսը իսկապես հավատացել են դերասանին:

Ստեփանակերտի հիվանդանոցը կառուցված է, մյուս ծրագրերն ընթացքի մեջ են

Ինչպես արդեն հայտնի է, նախօրեին ՌԴ մայրաքաղաքում տեղի ունեցավ Մոսկվայի Հայոց առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպության եկեղեցու օծման եւ եկեղեցական համալիրի բացման արարողությունը: Հոյակերտ այս համալիրի կառուցման մեջ ֆինանսական շատ մեծ ներդրումներ է ունեցել “Տաշիր գրուպ” ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը: Եվ ընդհանրապես, հայտնի է, որ Կարապետյանները,  բացի բարեգործական տարաբնույթ այլ ծրագրերից, որոնց մասին պատշաճ կարգով իրազեկվել […]

164 թուրք ոստիկան մեղադրվում են չթույլատրված ուշ գործադրելու մեջ

Թուրքական դատարանը սկսել է 164 ոստիկանի նկատամամբ դատավարությունը, ովքեր մեղադրվում են ցուցարարների դեմ չափից ավելի ուժ գործադրելու մեջ Գեզիի այգու համար բողոքի ակցիաների ժամանակ, փոխանցում է РИА Новости-ն: Թուրքիայում տեւական ժամանակ ցույցեր էին, մարդիկ բողոքում էին կառավարության դեմ: Ակցիաների ժամանակ 5 հոգի մահացան, շատերը ծանր վնասվածքներ ստացան: Հասարակությունը մեղադրում էր ոստիկանությանը իրենց նկատմամբ չթույլատրված ուժ […]

Արցախը կկերակրի՞ Հայաստանին. Հայոց աշխարհ

“Հայոց աշխարհ”-ի հետ զրույցում ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբկեյանը չի կիսել վարչապետ Արա Հարությունյանի  դեռեւս  5 տարի առաջ հայտնած տեսակետը, ըստ որի Արցախը կարող է ապահովել ոչ միայն սեփական, այլեւ Հայաստանի հացի պահանջարկը: “Ես նման գնահատական չեմ կարող տալ, թե Արցախը հացով կկերակրի Հայաստանը, բայց մի բան փաստ է, որ տարեցտարի ավելանում է Արցախից Հայաստան արտահանվող […]

Վահագն Չախալյանի կոչը Վրաստանի նախագահի թեկնածուներին

Ջավախքահայ քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանը հայտարարություն է տարածել, որում ասված է. ”2013թ. հոկտեմբերի 27-ին կայանալու են Վրաստանի նախագահի ընտրությունները: Արդեն իսկ մեկնարկել և ընթանում է ակտիվ քարոզարշավը Կոչ եմ անում նախագահի պաշտոնին հավակնող բոլոր թեկնածուներին իրենց նախընտրական ծրագրերում ընդգրկել և Վրաստանի ազգությամբ հայ քաղաքացիների հետ նախընտրական հանդիպումների ժամանակ քննարկել հայ բնակչությանը հուզող հրատապ լեզվական, կրթական, […]

Թուրք-սիրիական սահմանին ավտոմեքենա է պայթել

Թուրք-սիրիական սահմանին` Բաբ ալ-Խաբա համայքնում, ավտոմեքենա է պայթել, փոխանցում է Газета.Ru-ն: Զինված ահաբեկիչները փորձել են մտնել Թուրքիա, սակայն սահմանապահները կանգնեցրել են մեքենան: Պայթյունի արդյունքում 12 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել: Ավտոմեքենայում գտնվող ահաբեկիչները մահացել են:

Թուրքիայում Դինքի սպանության գործով նոր դատավարություն է սկսվել

Այսօր Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով դատարանում վճռաբեկի կողմից վճռի բեկանումից հետո վերսկսվել է Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը, հաղորդում է lenta.ru-ն։ Նիստի ժամանակ մեղադրող կողմը դատարանից պահանջել է ձերբակալել սպանության ուղղորդողներից Էրհան Թունջելին, ով ազատ էր արձակվել Դինքի գործով վճռի հրապարակումից հետո։ Դատարանը բավարարել է դատախազի պահանջը, որից հետո դատական նիստը հետաձգվել է։

Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահությանը նվիրված մշակութային միջոցառում Թբիլիսիում

Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության շրջանակներում Վրաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի եւ Հայաստանի Հանրապետության դեսպանության համատեղ ջանքերով սեպտեմբերի 12-ին Թբիլիսիում կազմակերպվել էր համերգային երեկո: Միջոցառմանը մասնակցում էին Վրաստանի կառավարության,  դիվանագիտական համայնքի եւ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Միջոցառման բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան Թբիլիսիում ԵԽ գրասենյակի ղեկավար Կատերին Բոլոնեզեն, Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը եւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի