14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Ալիեւը եւ մոտ մեկ միլիոն մարդ արդեն քվեարկել են Ադրբեջանի ընտրություններում

Տեղական ժամանակով ժամը 10-ի դրությամբ Ադրբեջանի նախագահական ընտրություներում քվեարկել է 937 465 մարդ, այսինքն` ընտրողների 18.22 տոկոսը, տեղեկացրել է Ադրբեջանի ԿԸՀ-ն: Արդեն քվեարկել է նաեւ գործող նախագահ Իլհամ Ալիեւը, տեղեկացնում է  АПА-ն: Ներկայիս ընտրությունները Ալիեւի համար երրորդն են: Հաղթելու դեպքում նա երրորդ անգամ անընդմեջ նախագահ կդառնա:

Ադրբեջանում նախագահական ընտրություններ են

Ադրբեջանում այսօր տեղական ժամանակով առավոտյան 08.00-ին մեկնարկել են նախագահական ընտրությունները: Քվեարկությունը կտեւի մինչեւ երեկոյան 19.00` կրկին տեղի ժամանակով, փոխանցում է apa.az-ը:  Նախագահական ընտրություններին մասնակցում է 10 թեկնածու, այդ թվում` գործող նախագահ Իլհամ Ալիեւը:

Լեզվի մասին օրենքի նախագիծը կարող է ազգային փոքրամասնությունների համար խնդիր առաջացնել. վրացագետ

Վրաստանի խորհրդարանը սկսել է աշխատանքները ՛՛Պետական լեզվի մասին՛՛ օրինագծի վրա: Այս հարցը մտահոգում է Վրաստանի ազգային փոքրամասնություններին, այդ թվում` ջավախահայերին: Անդրադառնալով այս հարցին` այսօր վրացագետ Ալիկ Էրոյանցը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ դժվար թե այս օրինագծում կոնկրետ դիտավորություն լինի ջավախահայերի դեմ: Ըստ նրա` այդ հարցը քննարկվել է թե նախորդ իշխանությունների,  թե այս իշխանությունների օրոք: […]

Ֆրանսիական պատվիրակությունն Արցախ է ժամանել

Ս. թ. հոկտեմբերի 5-ին ԼՂՀ Մարտունու շրջան է այցելել Ֆրանսիայի Լե-Պեն-Միրաբո քաղաքի քաղաքապետարանի պատվիրակությունը, որը հանդիպումներ է ունեցել Մարտունու քաղաքապետ Մհեր Խաչատրյանի և Մարտունու շրջանի շրջվարչակազմի ներկայացուցիչների հետ: Կողմերը քննարկել են Մարտունի և Լե-Պեն-Միրաբո քաղաքների միջև բարեկամական կապերի ամրապնդման ու դրանց գործնական բնույթ հաղորդելու ուղիներն ու միջոցները:  Նույն օրը պատվիրակության անդամները  շրջայց են կատարել Մարտունու շրջանում՝  ծանոթանալով տեսարժան վայրերին և  պատմամշակութային հուշարձաններին, ինչպես նաև մասնակցել են քաղաք Մարտունու  երաժշտական դպրոցում հյուրերի […]

Եվրախորհրդարանի պատգամավորները կհետեւեն Ադրբեջանի ընտրությունների ընթացքին

Եվրախորհրդարանի 7 պատգամավոր այսօր ժամանել է Բաքու` 300 միջազգային այլ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հետեւելու Ադրբեջանում հոկտեմբերի 9-ին կայանալիք նախագահական ընտրություններին, փոխանցում է РИА Новости-ն: Եվրախորհրդարանի պատվիրակությունը գլխավորում է իտալացի պատգամավոր Պինո Արլաչին:

Անկախ Ադրբեջանի պատմության ամենախայտառակ ու ամոթալի ընտրությունները

Երկու օրից` հոկտեմբերի 9-ին, Ադրբեջանում տեղի կունենան նախագահական ընտրություններ: Նախագահ Իլհամ Ալիեւը ազատվեց բոլոր հնարավոր եւ անհնար թեկնածուներից` մնալով միայնակ: Սա ցույց է տալիս ռեժիմի թուլությունը: Այս մասին այսօր ”Հենարան” մամուլի ակումբում լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ասաց ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանը: Նա նշեց նաեւ, որ անկախ Ադրբեջանի պատմության մեջ գալիք ընտրություններն ու դրան նախորդած […]

Հանդիպեցին Բարեկամության խոսնակին

Հոկտեմբերի 5-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Ստեփանակերտ ժամանած Ֆրանսիա-Արցախ Բարեկամության շրջանակի խոսնակ, Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Բարեկամության շրջանակի գործունեության ուղղությունները, ինչպես նաեւ տարբեր բնագավառներում, մասնավորապես, քաղաքական, մշակութային եւ կրթական ոլորտներում Ֆրանսիայի եւ Արցախի միջեւ համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները: Հյուրի խնդրանքով ԱԳ նախարարն անդրադարձել է […]

Հայաստանի նախագահին հնարավոր եղավ երկնքից երկիր իջեցնել. ադրբեջանական մամուլի գլխավոր հերոսուհին

Այս օրերին ադրբեջանական կայքերի գլխագրերի “գլխավոր” հերոսը “Ժառանգության” պատգամավոր Զարուհի Փոստանջյանն է: ԵԽ ԽՎ-ում նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված նրա հարցը բուռն արձագանք է ստացել նաեւ ադրբեջանական մամուլում: Դրան հետեւեցին նաեւ լուրերն ու մեկնաբանություններն այն մասին, որ Փոստանջյանը հանվել է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության կազմից: “Հայ պատգամավորը հետապնդումների է ենթարկվում` Սերժ Սարգսյանին հարց ուղղելու համար”,- դեպքի առթիվ […]

Բաքվից ստացվում են Սերժ Սարգսյանի ելույթի առաջին ”ձնծաղիկները”

“Սերժ Սարգսյանը միջազգային հանրության առաջ կրկին խոստովանել է, որ նա ագրեսոր երկրի ղեկավար է եւ մինչեւ հիմա անցկացնում է տարածքային հավակնությունների քաղաքականություն հարեւան երկրների հանդեպ”,- անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ԵԽԽՎ-ում ունեցած ելույթին` հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլաեւը: Նա ասել է նաեւ, որ Ադրբեջանին սպառնալով՝ Սարգսյանը սպառնում է ամբողջ տարածաշրջանի անվտանգությանը, փոխանցում […]

Սերժ Սարգսյանը ոգեւորել է /վիդեո/

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ելույթը Ստրասբուրգում ԵԽԽՎ վեհաժողովում բավական բուռն քննարկումների տեղիք է տվել հատկապես` ՛՛Ֆեյսբուք՛՛ սոցիալական կայքի օգտատերերի շրջանում: Ֆեյսբուքահայությանը հատկապես ոգեւորել էր նախագահի ելույթի Լեռնային Ղարաբաղին առնչվող հատվածը: Հիշեցնենք, Սերժ Սարգսյանը երեկ իր ելույթում, անդրադառնալով ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանը, նշեց, որ այն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների հովանու ներքո եղել է եւ կմնա մեր […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի