09 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Ի՞նչ կփոխվի

”Ադրբեջանում ոչ մի ընտրություն չկայացավ, չէր էլ լինելու, արդյունքը կանխատեսելի էր”,-կարծում է “Կովկաս” ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը` նկատելով, որ Ադբեջանում ընտրողների մասնակցության թվաքանակն էր հետաքրքր: Ընտրությանը մասնակցել է  ընտրողների 72.2%-ը, սակայն նախոօրոք ներկայացված ընտրացուցակներից պարզ երևում է, որ ցուցակներն ուռճացվել են:

Ինչ կարելի է ակնկալել Իլհամ Ալիևի վերընտրվելուց: ”Ես կարծում եմ, որ ոչինչ էլ չի եղել, և ի՞նչ փոփոխություններ կարող են լինել, ինչ է կոնֆլիկտը պետք է արագ լուծվի՞: Ոչ, դա տեղի չի ունենա”,-համոզված է քաղաքագետը:

ԼՂՀ-ի հարցում, ըստ քաղաքագետի, “ստատուս-քվոն” կպահպանվի, բանակցային գործընթացը կշարունակվի, կրակոցներ կլինեն ժամանակ առ ժամանակ:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով` նախօրեին Ադրբեջանում տեղի ունեցած նախագահական ընտրություններին հաղթել է գործող նախագահ Իլհամ Ալիեւը` 84.73 տոկոս ձայներով:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ