Ֆրանսիական պատվիրակությունն Արցախ է ժամանել
Ս. թ. հոկտեմբերի 5-ին ԼՂՀ Մարտունու շրջան է այցելել Ֆրանսիայի Լե-Պեն-Միրաբո քաղաքի քաղաքապետարանի պատվիրակությունը, որը հանդիպումներ է ունեցել Մարտունու քաղաքապետ Մհեր Խաչատրյանի և Մարտունու շրջանի շրջվարչակազմի ներկայացուցիչների հետ: Կողմերը քննարկել են Մարտունի և Լե-Պեն-Միրաբո քաղաքների միջև բարեկամական կապերի ամրապնդման ու դրանց գործնական բնույթ հաղորդելու ուղիներն ու միջոցները: Նույն օրը պատվիրակության անդամները շրջայց են կատարել Մարտունու շրջանում՝ ծանոթանալով տեսարժան վայրերին և պատմամշակութային հուշարձաններին, ինչպես նաև մասնակցել են քաղաք Մարտունու երաժշտական դպրոցում հյուրերի […]





































