28 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

Հայերը լռեցրին ադրբեջանցիներին

“Կավկադոկ” հարավկովկասյան ֆիլմերի փառատոնի շրջանակներում նախօրեին Քոբուլեթիում հանդիպել են Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի այն հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, ովքեր իրենց քաղաքներում պիտի կազմակերպեն փառատոնները:

Հանդիպման ժամանակ, երբ “Երկյակ” ՀԿ-ի ներկայացուցիչը խոսելով Հայաստանում նկարհանված վավերագրական մի ֆիլմի մասին՝ նշեց, որ աղջնակը երկու ձեռքերը կորցրել է հայ-ադրբեջանական հակամարտության արդյունքում, երբ ադրբեջանական օդուժը ռմբակոծում էր հայ խաղաղ բնակիչներին, ադրբեջանական պատվիրակությունը իրար անցավ. 

“Ինչու Ադրբեջան, ինչու են հայերը անընդհատ դա ասում: Հիմա կորցրել է ձեռքերը, նկարահանվել է ֆիլմ, պարտադիր է այստեղ հայտարարվի, թե Ադրբեջանն է մեղավոր, բա մենք էլ խոսանք, բա Խոջալուն .. “,-իրար հերթ չտալով՝ գոռում էին ադրբեջանցի պատվիրակները:

Հայկական պատվիրակությունից Կարեն Շահգելդյանը փորձեց բացատրել, որ խոսքը կինոյի մասին է եւ հաշմանդամ աղջկա, որի համար պատերազմը սկսվել է հետո, երբ հրադադար է: “Պատերազմ իր ու իր մեջ, պատերազմ, որ կարողացավ ապրել ու պայքարել: Բայց պիտի ընդունենք, որ Ադրբեջանն է մեղավոր: Եթե չգնդակոծեին, աղջիկը հաշմանդամ չէր լինի: Այնպես որ, պատմությունը աղավաղել չի լինի”,-ասաց հայկական պատվիրակը:

Այս խոսքերից հետո ադրբեջանական պատվիրակությունը լռեց:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ