15 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Ադրբեջանը չի հեռացնի դիպուկահարներին, քանի դեռ պատերազմը չի ավարտվել

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուն շփման գծի մոտակա զորամասեր այցի ժամանակ ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է սահմանին գրանցվող միջադեպերին, փոխանցում է  apa.az –ը:  Նա ասել է, որ թեեւ դրանց հետեւանքով ադրբեջանցի զինվորներ են զոհվում, սակայն “Հայաստանը երկու անգամ ավելի զոհեր է տվել”։  Էլդար Սաբիրօղլուն անդրադարձել է նաև միջազգային կազմակերպությունների պահանջին՝ շփման գծից դիպուկահարներին […]

Սյունիքում էր Մինսկի պատվիրակությունը

 Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը սեպտեմբերի 16-ին ընդունեց Բելոռուսի Հանրապետության (ԲՀ) Մինսկի մարզի պատվիրակությանը` ԲՀ Մինսկի մարզի նահանգապետ Բորիս Բատուրայի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա էին նաեւ Սյունիքի եւ Մինսկի մարզերը ներկայացնող պաշտոնատար անձինք եւ մի խումբ գործարարներ, ինչպես նաեւ մարզի քաղաքային համայնքների ղեկավարներ:  Ողջունելով հյուրերին՝ մարզպետ Վահե Հակոբյանը համառոտ ներկայացրեց մարզի տնտեսության նկարագիրը, մարզի խոշոր եւ միջին […]

Ուժեղ երկրաշարժ Վրաստանում

Այսօր առավոտյան Վրաստանում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է Կվարելիից մի քանի կիլոմետր հեռավորության վրա: Էպիկենտրոնում երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6-7 բալլ: Զոհերի եւ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն ստացվել:  Ստորերկրյա ցնցումները զգացվել են նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքում: 

“Դժվար է հավատալ”

ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի պատասխանը “Արմենպրես” լրատվական գործակալության հարցին  Հարց. Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների` Ռումինիայի արտգործնախարարը, ադրբեջանական լոբբիստական կառույցի հարցմանն ի պատասխան, իբրև թե հանդես է եկել տարօրինակ հայտարարությամբ, որն աղավաղում է ղարաբաղյան հիմնախնդրի և դրա կարգավորման գործընթացի էությունը։ Ի՞նչ կասեք դրա վերաբերյալ։ Պատասխան. Դժվար է հավատալ, որ ԵԱՀԿ-ի, Եվրոպական միության որևէ անդամ երկրի բարձրաստիճան պաշտոնյա կարող է հանդես գալ […]

ՙԵվրատեսիլի կազմակերպիչը կստուգի Ադրբեջանի՝ կաշառք տալու մասին լուրերը

Եվրոպական հեռարձակողների միությունը, որը Եվրատեսիլ մրցույթի կազմակերպիչն է, կստուգի մրցույթին Ադրբեջանի եւ մի շարք այլ երկրների կողմից կաշառք տալու մասին լուրերը, փոխանցում է lenta.ru-ն: Վերջերս շվեդական մամուլում տեղեկատվություն հայտնվեց, որտեղ Եվրատեսիլ 2013-ի ներկայացուցչական խմբի անդամներից մեկի անանուն պատմությունն էր այն մասին, որ որ մի քանի երկրների ներկայացուցիչներ փորձել են ազդել քվեարկության վրա: Հարկ է նշել, […]

Ահազանգ ռումբի մասին. Վրաստանի խորհրդարանը էվակուացրել են

Վրաստանի խորհրդարանից տարհանել են բոլորին, քանի որ անանուն զանգ է ստացվել, որ շենքում ռումբ կա տեղադրված: Տեղում այս պահին աշխատում են համապատասխան մասնագետները: Վերջին մեկ ամսվա ընթացքում սա արդեն երկրորդ դեպքն է՝ սեպտեմբերի 6-ի երեկոյան կրկին անհայտ անձը ահազանգել էր խորհրդարանում տեղադրված ռումբի մասին: Կեղծ ահազանգողին ձերբակալեցին, սակայն նրա անունը չի հաղորդվում: Ընդհանրապես, վերջին շրջանում […]

Զինվորին ծառայակիցն է սպանել

Ինչպես Henaran.am-ին տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարարության  քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը,  երեկ՝  սեպտեմբերի 15-ին, ժամը 03.10-ի սահմաններում  N  զորամասի մարտական դիրքերից մեկում ժամկետային զինծառայող, շարքային Տիգրան Մելիքի Հակոբյանի կողմից արձակած կրակոցների հետեւանքով մարմնական վնասվածքներ է  ստացել նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Խաչատուր Կորյունի Խաչատրյանը:  Վերջինս զինվորական հոսպիտալում ժամը 05:00-ի մոտակայքում մահացել է: ՀՀ Պն […]

Արցախում զինվոր է սպանվել

Սեպտեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը ժամը 03.10-ի սահմաններում ՊԲ հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում մահացու հրազենային վիրավորում է ստացել 1994թ. ծնված Խաչատուր Կորյունի Խաչատրյանը: ԼՂՀ բանակի հրամանատարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը եւ իր զորակցությունը հայտնում Խաչատուր Խաչատրյանի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցների Միջադեպի հետ կապված մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

Չենք հրաժարվելու Հայաստանից. Շ. Ֆյուլեի բացառիկ հարցազրույցը

Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն բացառիկ հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին: Զրույցը վարում է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանը: «Ազատություն»․ – Եկեք սկսենք: Դուք երկու ժամ առաջ հանդիպում եք ունեցել Հայաստանի նախագահի հետ և բավական երկար քննարկում եք անցկացրել նրա հետ: Ինչի՞ մասին եք խոսել, Հայաստանի համար ինչ-որ լուծում կա՞, որևէ փոխզիջում […]

՛՛Կանաչ լույս՛՛ ադրբեջանական կամայականություններին

Քաղաքական մեկնաբան Տիգրան Աբրահամյանը Facebook-յան իր էջում գրել է. ՛՛Այսօր Երևանում տեղի է ունեցել Արևելյան գործընկերության երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը, որին մասնակցել է նաև Ադրբեջանի փոխարտգործնախարարը: Ընդ որում՝ ադրբեջանական կողմը նախապես անվտանգության երաշխիքներ էր պահանջել, ինչը պաշտոնական երևանի կողմից բավարարվել էր:Հետաքրքիր զուգադիպության, մեկ շաբաթ առաջ Ադրբեջանում անցկացվեց Սևծովյան Տնտեսական Համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի