23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Եթե վարչապետի թիմը հաղթի, խոստումները կիրականան. Տ. Վարդապետյան

Հոկտեմբերի 27-ին Վրաստանում կայանալիք նախագահական ընտրությունների թեկնածուները թեեւ 23-ն են, բայց հիմանական ֆավորիտ են համարվում նրանցից 3-ը` “Վրացական երազանք” դաշինքի թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին, “Միացյալ ազգային շարժում” կուսակցության կողմից առաջադրված խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Բաքրաձեն եւ Նինո Բուրջանաձեն:

Այս մասին այսօր “Հենարան” մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց “Վիրահայերի միասնություն” հայրենակցական միության նախագահ  Տաճատ Վարդապետյանը:

Նրա խոսքով` մեզ համար լուրջ նշանակություն ունի, թե ով հարեւան Վրաստանում կդառնա երկրի նախագահ:

“Վարչապետ Իվանիշվիլիի թիմը բավական շատ խոստումներ էր տվել: Եվ եթե այդ թիմը հաղթանակ տանի, այդ խոստումներն ավելի կառուցողական, ստահ քայլերով կիրականան”,- ասաց նա:

Բանախոսի հավաստմամբ` այս ընտրությունները Վրաստանի համար պետք է մեկ քայլ առաջ լինեն: Իվանիշվիլիի թիմի հաղթանակի դեպքում վիրահայերին տրված խոստումներն էլ կիրականացվեն:  

“Ընտրությունների ելք չեմ ուզում կանխորոշել: Բոլորն էլ նախընտրական խոստումներում առատաձեռն են, եւ բոլոր թեկնածուներն էլ կցանկանան, որ վիրահայությունը իրենց նկատմամբ ջերմ լինի: Սակայն թե ում նկատմամբ են ավելի ջերմ վիրահայերը, առայժմ չի ուրվագծվում”,- ասաց Տ. Վարդապետյանը` նշելով, որ նախորդ բոլոր ընտրություններում վիրահայությունը մեկ թեկնածուի շուրջ էր համախմբվում, սակայն այս անգամ հակառակ պատկերն է` հատկապես հաշվի առնելով թեկնածուների բազմազանությունը:

“Վիրահայերի միասնության” նախագահի կանխատեսմամբ` նախագահական ընտրություններում չի բացառվում երկրորդ փուլը. “Եւ այդ ժամանակ ավելի կհստակեցվեն ջավախահայության նախասիրությունները”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ