16 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Հետ կանչել Հայաստանի Հանրապետության ստորագրությունը 2009 թվականի հայ-թուրքական արձանագրություններից. բաց նամակ Սերժ Սարգսյանին

Մեծարգո պարոն Նախագահ, – Հաշվի առնելով, որ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին թուրքական պետության ժխտողական քաղաքականությունը շարունակավում է, իսկ  հայ-թուրքական արձանագրությունների տակ դեռեւս առկա է Հայաստանի Հանրապետության ստորագրությունը, – Հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ թուրքական կողմը հրաժարվել է առանց նախապայմանների խելամիտ ժամկետներում արձանագրությունները վավերացնելու պարտավորություններից, հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը Թուրքիան պայմանավորում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետութուն-Ադրբեջան […]

Էրդողանը Հայոց ցեղասպանության վերաբերյալ ուշագրավ հայտարարություն է տարածել

Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը հայտարարություն է տարածել, որում Հայոց ցեղասպանության հարցը կրկին որակել է որպես «ընդհանուր ցավ», ինչպես նաև ցավակցություն է հայտնել «զոհերի թոռներին», տեղեկացնում է allturkey.am-ը: Էրդողանն իր հայտարարությունում, որը թուրքական մամուլը ներկայացրել է որպես աննախադեպ, նշել է, թե «Առաջին աշխարհամարտի տարիներին տեղի ունեցածն այս տարածաշրջանի ժողովուրդների ընդհանուր ցավն է և պետք է կիսել բոլորի […]

Հուսով եմ՝ Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցությունները կակտիվանան. Մամեդյարով

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Մոսկվայում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովի հետ, գրում է ադրբեջանական Apa.az-ը: Մամեդյարովը լրագրողների հետ զրույցում նշել է, որ հանդիպման ընթացքում ևս մեկ անգամ ընդգծվել է ՛՛ստատուս քվոյի՛՛ անընդունելիության հարցը։ ՛՛Մենք քննարկել ենք, թե որ ուղղությամբ պետք է շարունակվեն բանակցությունները հաջորդող ամիսների ընթացքում։ Հույս ունեմ՝ Լեռնային Ղարաբաղի հարցով […]

ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությունը կայցելի Հայաստան

 Ապրիլի 23-26-ը Հայաստան կայցելեն ԱՄՆ կոնգրեսականներ Էդ Րոյսը (Կալիֆորնիա), Էլիոտ Էնգելը (Նյու Յորք), Դեյվիդ Սիսիլին (Ռոուդ Այլենդ) եւ Լոիս Ֆրենկելը (Ֆլորիդա): Պատվիրակությունը կհանդիպի գործադիր իշխանության մի շարք ներկայացուցիչների, պատգամավորների, քաղաքացիական հասարակության ակտիվիստների եւ քաղաքական վերլուծաբանների հետ: Նախատեսվում է նաեւ այց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եւ հանդիպում Կաթողիկոսի հետ, շրջայց Հայկական Ազգային ինժեներական լաբորատորիայում եւ քննարկում […]

Հայաստանը պետք է փոխի մոտեցումը Հայոց ցեղասպանության հարցում՝ տեղափոխելով այն իրավական դաշտ

Հայաստանը պետք է փոխի մոտեցումը Հայոց ցեղասպանության հարցում՝ տեղափոխելով այն իրավական դաշտ: Նման տեսակետ հայտնեց  ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայկական հարցի եւ Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ Արմեն Մարուքյանը: “Մինչ այս մենք պայքարել ենք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը հասնելու համար, սակայն ակնհայտ է, որ այն ճանապարհը, որով մենք հիմա գնում ենք, այլեւս արդյունավետ չէ եւ […]

Ադրբեջանցի լրագրողը մեղադրվում է լրտեսության մեջ

Ադրբեջանցի լրագրող,  “Այնա-զերկալո”-ի թղթակից Ռաուֆ Միրկադիրովը ձերբակալվել է, նա մեղադրվում է պետական դավաճանության մեջ, գրում է ադրբեջանական apa.az-ը: Ներկայում լրագրողը պահվում է Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության քննչական մեկուսարանում: Նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ Ադրբեջանի քրեական օրենսգրքի 274 հոդվածով /պետական դավաճանություն/: Ռաուֆ Միրկադիրովը մեղադրվում է նաեւ Հայաստանի հետ համագործակցության, ինչպես նաեւ առանց Ադրբեջանի կառավարության պաշտոնական […]

Դիմադրում ենք Թուրքիայի ժխտողական վերաբերմունքին. թուրք պատմաբանը Հայաստանում է

՛՛Թուրքիայում պետական մակարդակով ժխտողական վերաբերմունք կա Հայոց ցեղասպանության իրողությանը, սակայն կա պատմաբանների ու գիտնականների մի խումբ,որ դիմադրում ենք այդ մոտեցմանը՛՛,-այսօր Երևանում հայ լրագրողների հետ զրույցում ասաց թուրք պատմաբան Սյուզան Քալայջին:   ՛՛Մենք դիմադրում ենք այդ մոտեցումներին, և եթե 2005 թվականին Ստամբուլում առաջին անգամ կոնֆերանս անցկացվեց փակ դռների հետևում, ապա 2 –րդ կոնֆերանը Ստամբուլում անցավ 350 մարդու […]

“Հարգարժան Անգելա Մերկել, ժամանակն է Թուրքիայում տեղի ունեցած հանցագործությունները անվանել Ցեղասպանություն” /ֆոտո/

 „Հարգարժան կանցլեր, Անգելա Մերկել, ժամանակն է, որպեսզի Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած հանցագործություններն անվանեք իրավաբանական համապատասխան տերմինով` Ցեղասպանություն“, -նշված է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին ուղղված բողոք նամակում, որի տակ ստորագրել են գերմանացի գիտանական Թեսսա Հոֆմաննի ղեկավարած Ցեղասպանության ճանաչման հանձնախումբն ու հայկական, քրդական, հունական, ասորական մի քանի կազմակերպություններ:  Ապրիլի 19-ին Բեռլինում Ցեղասպանություն ճանաչման հանձնախումբի նախաձեռնությամբ Հայոց Ցեղասպանության […]

Թուրքական 4 ռազմական ինքնաթիռ ներխուժել են Հունաստանի տարածք

Թուրքական 4 ռազմական ինքնաթիռ նախօրեին երեկոյան ներխուժել են Հունաստանի օդային տարածք, ինչից հետո օդ են բարձրացվել հունական կործանիչներ, եւ «օդային մարտ» է տեղի ունեցել, գրում է РИА Новости-ն: Միջադեպը տեղի է ունեցել Էգեյան ծովի հյուսիսային շրջանում։ Գրանցվել է Հունաստանի օդային տարածքի խախտման 3 դեպք։ Բացի այդ, Հունաստանի օդային տարածքը խախտել է նաև թուրքական ավիացիայի ուղղաթիռը։ Հունական […]

Հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում իրավիճակը լարված է. Կասպշիկ

ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը ադրբեջանական Trend գործակալությանը ասել է, որ հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում իրավիճակը լարված է: Նա նշել է, որ այդ մասին վկայում են Ադրբեջանի և Հայաստանի պաշտպանության նախարարությունների և ռազմական կառույցների հաղորդագրությունները, տեղեկացնում է Trend-ը։ Նա ասել է, որ այդ տեղեկություններում հաղորդվում է փոխհրաձգության բազմաթիվ դեպքերի և ավելի լուրջ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի