16 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Ստամբուլի Թաքսիմ հրապարակում ոգեկոչել են Ցեղասպանության զոհերին

Արդեն 3-րդ տարին է, ինչ Ստամբուլի Թաքսիմ հրապարակում Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառում է իրականացվում: Ապրիլի 24-ին Թաքսիմում հավաքվել էին Թուրքիայի հարյուրավոր քաղաքացիներ` մասնակցելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատկման արարողությանը, գրում է Ermenihaber.am-ը:   Թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականի տեղեկացմամբ` զոհերի հիշատակը սգացող ավելի քան 1000 մարդ շուրջ 1 ժամ նստացույց են արել: Իրենց առջև պարզելով 1915-ին գազանաբար […]

Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի բացման արարողություն Նինոծմինդայում

Ապրիլի 23-ին Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի Նինոծմինդա քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցվեց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստի պատարագ, այնուհետև Նինոծմինդայի շրջանային մշակույթի տան բակում տեղի ունեցավ հուշակոթողի օծման հանդիսավոր արարողություն, որն անցկացրեցին Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը և Սամցխե-Ջավախքի ու Ծալկայի ընդհանուր Առաջնորդական փոխանորդության փոխառաջնորդ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանը: Միջոցառման մասնակիցներին […]

Ցեղասպանության հարցը դառնալու է հաջորդ հարյուրամյակի կարևորագույն հարցերից մեկը. Հրանտ Մելիք- Շահնազարյան

Քաղաքագետ Հրանտ Մելիք- Շահնազարյանը այսօր “Հենարան” մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը խոսեց Հայ-թուրքական հակամարտության նոր փուլը. Էրդողանի հայտարարությունն ու Հայաստանի քաղաքականությունը թեմաների շուրջ: “Բոլորի համար անակնկալ էր, որ Թուրքիայի վարչապետը ապրիլի 23-ին ցավակցություն հղեց  Եղեղնի զոհերի հիշատակին: Յուրաքանչուր նախադասություն այս հայտարարության մեջ ունի իր հստակ ենթատեքստը, որոնց շուրջ Թուրքիան կփորձի քննարկումներ անել առաջիկա տարում՝ ցեղասպանության […]

Թուրքիայի նախկին նախագահը մեկնաբանել է Էրդողանի հայտարարությունը

Թուրքիայի նախկին նախագահ Սուլեյման Դեմիրելը մեկնաբանել է երկրի վարչապետ Թայիփ Էրդողանի տարածած հայտարարությունը, որում նա ցավակցել էր հայերին, գրում է allTurkey.am-ը։ Դեմիրելը նշել է, թե ցավակցությունը հայտնելը յուրաքանչյուր մարդու, այդ թվում՝ Թուրքիայի վարչապետի բնական իրավունքն է։ Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը հայտարարություն է տարածել, որում Հայոց ցեղասպանության հարցը կրկին որակել է որպես «ընդհանուր ցավ», ինչպես նաև ցավակցություն է […]

Էրդողանը Ղարաբաղի հարցը նորից ներկայացրել է որպես նախապայման

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր հղած ցավակցական ուղերձից հետո դարձյալ հանդես է եկել նախապայմանների լեզվով խոսելու մարտավարությամբ: Խորհրդարանում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձ է եղել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, գրում է Ermenihaber.am-ը: Լրագրողի այն հարցին, թե հնարավոր է Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն, Էրդողանը, ըստ «Ջիհան» լրատվական գործակալության, պատասխանել է. «Որոշ պայմաններ կան: Լեռնային Ղարաբաղի […]

Աշոտյանը կոչ է անում չհավատալ Էրդողանին /վիդեո/

ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ ճեպազրույցում հորդորեց չհավատալ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թվացյալ անկեղծությանը: ” 99 տարի շարունակ  Թուրքիայի իշխանությունները հայ ժողովրդին հյուրասիրել են գեղեցիկ  ստերով: Եվ այս դեպքը բացառություն չէ”, – հայտարարել է Արմեն Աշոտյանը: ՀՀԿ փոխնախագահի խոսքով՝  Հայաստանը դեռ շատ գործ ունի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հասնելու […]

Հույս ունենք, որ մեր կոչն արձագանք կստանա. Դավութօղլու

Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն, մեկնաբանելով վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ապրիլքսանչորսյան ցավակցական ուղերձը, այն որակել է որպես կոչ, գրում է Ermenihaber.am-ը: Դավութօղլուն ընդգծել է, որ Թուրքիան որևէ ճնշման տակ  երբևէ քաղաքական հայտարարությունի չի անի և Էրդողանի հայտարարությունն էլ կարգավորման գործընթացի մի մաս է ու բնավ իրավիճակային չէ: «Այս հայտարարությունն իրենից մի կոչ է ներկայացնում: Ինչպես մենք […]

Թուրք գործիչը Էրդողանի հայտարարության մասին. “Ինչո՞ւ այսքան ուշացնելուց հետո վարչապետը ընտրեց 2014-ը”

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ-CHP) փոխնախագահ Ֆարուք Լողօղլունմեկնաբանել է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ապրիլսանչորսյան ուղերձը, գրում է Ermenihaber.am-ը:  Նա, անդրադառնալով վարչապետի` «Մաղթում ենք, որ 20-րդ դարի սկզբում իրենց կյանքը կորցրած հայերը խաղաղության մեջ հանգչեն, իսկ նրանց թոռներին մեր ցավակցություններն ենք հղում» արտահայտությանը ասել է.  «Ցավակցությունը սուրբ հասկացություն է, դրանից պետք չէ ամաչել: Ոչ մի խնդիր չկա: Միայն թե հարց է առաջանում` ինչու այսքան ուշ արվեց […]

Սերժ Թանկյանը, Ատոմ Էգոյանն ու Արսինե Խանջյանը նամակ են ուղղել թուրք ժողովրդին

Սփյուռքահայ 16 գործիչներ Ստամբուլում հրատարակվող հայկական «Ակօս» թերթի էջերից նամակ են հղել Թուրքիայի բնակիչներին, որոնք էլ արդեն հրապարակվում հայկական շաբաթաթերթում։ Նամակը գրածների թվում են Սերժ Թանկյանը, Ատոմ Էգոյանը, Նենսի Գրիգորյանը, Վահե Բերբերյանը, Արսինե Խանջյանը, Ռոբեր Կետիկյանը և այլոք, գրում է allTurkey.am-ը: «Ակօսը» նախաբանում գրել էր. «Այսօր Թուրքիայում «սփյուռք» կոչվող և սատանային հավասարեցվող այս մարդկանց արմատներն Փոքր […]

“Անկարան փորձ է անում տպավորություն ստեղծել, իբրև թե Թուրքիայի իշխանությունը նույնպես ցավում է տեղի ունեցածի համար”

facebook-ի օգտատեր Արման Սահակյանը այսօր Ցեղասպանության 99 ամյա տարելիցի օրը այսպիսի գրառում է արել. “Էրդողանի ցավակցական ուղերձը հայ ժողովրդին՝ կապված 1915թ. հետ, նոր որակի մոտեցում կարող է առաջ բերել Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված համաշխարհային գիտա-քաղաքական մտքում: Էրդողանը, նախ, բնականաբար, չի շեշտում ցեղասպանություն բառը, այլ՝ 1915թ. իրադարձություններ բառակապակցությունը, որը շատ երկրների, շատ պաշտոնյաների կողմից ընդունվում և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի