16 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Հայոց ցեղասպանության հարցը` Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստի օրակարգում

Թուրքիայում նախագահ Աբդուլահ Գյուլի ղեկավարությամբ տեղի կունենա Ազգային անվտանգության խորհրդի նիստ:   Ըստ թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքի` ժողովի օրակարգում է նաև Հայոց ցեղասպանության հարցը, ինչպես նաև Հայաստանի նկատմամբ հետագա քաղաքականությունը, գրում է Ermenihaber.am-ը: Աղբյուրի համաձայն` նիստում կքննարկվեն ներքին և արտաքին զարգացումները, Եգիպտոսում զանգվածային մահապատժի դատավճիռը, Սիրիայի ներքաղաքական վիճակը,  ինչպես նաև ԱՄՆ-ի` Ֆետհուլլահ Գյուլենին արտահանձնելու հարցը: […]

Հայոց ցեղասպանության մասին բարձրաձայնած թուրք լրագրողը ճանաչվել է “Մամուլի ազատության 100 հերոս”

“Լրագրողներ առանց սահմանների” կազմակերպության հրապարակած “Մամուլի ազատության 100 հերոս” ցուցակում տեղ են գտել 2 լրագրող Թուրքիայից: Հասան Ջեմալը /T 24/ և Իսլայիլ Սայմազը /Ռադիքալ/) ընդգրկվել են ցուցակում իրենց լրագրողական խիզախումների համար: Նրանց հետ միասին 100-յակի մեջ ընդգրկված են լրագրողներ աշխարհի 64 պետությունից, գրում է Ermenihaber.am–ը: Ըստ թուրքական “Գազեթեջիլեր” կայքի` Հասան Ջեմալի մասնագիտական ոլորտում հերոսացման մեջ […]

Թուրքիայում նախագահական ընտրություններին ընդառաջ սոցհարցում է անցկացվել

Թուրքիայում օգոստոս ամսին կայանալիք նախագահականընտրություններին ընդառաջ անցկացվել է սոցհարցում: Սոցհարցմանը Թուրքիայի  31 շրջանից և 17 գավառից մասնակցել է 10 440 հոգի, գրում է Ermenihaber.am-ը: Նրանց 70%-ն, այն հարցին, թե Արդարություն և զարգացում կուսակցության (ԱԶԿ-AKP ) նախագահի թեկնածուն ով կուզենային որ լիներ, պատասխանել է` ներկայիս վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Հայստնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը: Իսկ այն հարցին, […]

Էրդողանը հերթական անգամ ժխտել է Հայոց ցեղասպանության փաստը

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ամերիկյան«PBS» հեռուստաալիքի հետ զրույցում անդրադարձել է մի շարք կարևոր հարցերի` այդ թվում Հայոց ցեղասպանությանը: Տեղեկացնում է թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքը, գրում է Ermenihaber.am-ը: Հեռուստահաղորդավարի այն հարցին, թե հնարավոր է, որ ԱՄՆ-ն արտահանձնի Ֆեթհուլլահ Գյուլենին, Էրդողանը պատասխանել է. «Հույս ունեմ: Նրան պետք է առնվազն արտաքսեն երկրից»: Իսկ այն հարցին, թե հնարավոր է արդյոք, որ […]

Գյուլն անդրադարձել է Էրդողանի ապրիլքսանչորսյան ուղերձին

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը պաշտոնական այցով Թուրքիայում գտնվող գերմանացի գործընկերոջ` Յոահիմ Գաուկի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ապրիլքսանչորսյան «ցավակցական ուղերձին», գրում է Ermenihaber.am-ը: Ըստ թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքի` Թուրքիայի նախագահը մասնավորապես ասել է . «Ավելի վաղ էլ, տարբեր առիթներով ասել եմ, որ այդ ժամանակաշրջանում համատեղ վիշտ ենք ունեցել: Պարոն […]

Դիարբեքիրի վերջին հայ զույգն ամուսնացել է

Դիրբեքիրում ամուսնացել են քաղաքի վերջին հայեր`ը 87 ամյա Սըթքը (Սարգիս)  Էքենը և Բայզո Ալաթան, գրում է Ermenihaber.am-ը:  Ըստ թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքի` արարողությունը տեղի է ունեցել Դիարբեքրիր Սուրբ Կիրակոս եկեղեցում: Զույգը եկեղեցի է բերվել զարդարված կառքով իսկ Եկեղեցու բակում նրանց դիմավորել են հայերեն և քրդերեն ժողովրդական երգերով:  «Չէի ցանկանում առանց ամուսնանալ մահանալ: Շատ երջանիկ եմ»,-ասել է […]

Սյունիքի մարզպետը Արցախում էր /ֆոտո/

Մարտ ամսին Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը՝ Սիսիանը հանրապետության երիտասարդական մայրաքաղաք հռչակելու կապակցությամբ, խոստացավ կազմակերպել սյունեցի երիտասարդների այց ԼՂՀ: Առաջարկը ողջունեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը և Սյունիքի մարզպետի հետ միասին որոշվեց կազմակերպել երիտասարդական համատեղ հավաք: Այն կայացավ այսօր՝ ապրիլի 26-ին, ԼՂՀ, Արաքսավան բնակավայրում: Սյունիքից ձեռնարկին մասնակեց 200, ԼՂՀ-ից 500 երիտասարդ: Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի առաջարկությամբ հաջորդ […]

Էրդողանը ցավակցում է հայերին, բայց չի բացում Հայաստանի հետ սահմանը. թուրք գրող

Թուրք լրագրող Ամբերին Զամանը կարևորել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայերին ուղղված ցավակցական  ուղերձը, չնայած այն չի բավարարել իր սպասելիքները, գրում է Ermenihaber.am-ը: Զամանը «Թարաֆ» թերթում հրապարակված հոդվածում գրում է, որ ինքն այն քաղաքացիներից է, որոնք հավատում են Հայոց ցեղասպանությունը ճանաչելու, ներողություն խնդրելու, տուժածներին հնարավորության սահմաններում փոհատուցում վճարելու անհրաժեշտությունը: Չնայած դրան Ամբերին Զամանը կարևորել է […]

Թուրքիայում այրել են Հայաստանի դրոշը

Թուրքիայի Իգդիր քաղաքում, մի խումբ քաղաքացիներ, հավաքվելով այսպես կոչված «առաջին աշխարհամարտի տարիներին հայերի կողմից սպանված թուրքերի» հիշատակին նվիրված հուշարձանի դիմաց, այրել են ՀՀ դրոշը, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքի տեղեկացմամբ` նրանք սա արել են ի պատասխան ապրիլի 23-ին Երևանում Թուրքիայի դրոշը այրելուն:  Նշենք, որ ամեն տարի ապրիլի 23-ին դեպի Ծիծեռնակաբերդ ջահերով երթի ժամանակ, երթի մասնակիցներն այրում են Թուրքիայի դրոշը: Ermenihaber.am

Դավութօղլուն կրկին հայ-թուրքական խնդիրը պայմանավորել է ադրրբեջանական գործոնով

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն, NTV հեռուստաալիքի եթերից, անդրադառնալով վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ցավակցական աննախադեպ ուղերձին, կարծիք է հայտնել, որ իրենք հասեն են իրենց նպատակին, գրում է Ermeniahber.am-ը: «Ուղերձին հաջորդած 24 ժամվա ընթացքում աշխարհի տարբեր կողմերից արձագանքներ են գալիս, ինձ նույնիսկ անձամբ են զանգահարում»,- պատմել է Դավութօղլուն` հավելելով, որ ուղերձի տեքստի վրա իրենք բավականին շատ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի