16 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Ես զուգահեռներ չէի անցկացնի Ղրիմի եւ Ղարաբաղի իրավիճակների միջեւ. Ռուսաստանի փոխարտգործնախարար

Ռուսաստանի փոխարտգործնախարար Վասիլի Նեբենզյան, նախօրեին INTERFAX.RU-ին տված հարցազրույցում, պատասխանելով այն հարցին, թե Ղրիմի նախադեպից հետո արդյոք կարելի է սպասել Լեռնային Ղարաբաղի հետ կապված նոր զարգացումների, խորհուրդ է տվել զուգահեռներ չանցկացնել Ղրիմի եւ Ղարաբաղյան հարցի միջեւ։  «Ես զուգահեռներ չէի անցկացնի Ղրիմի, Մերձդնեստրի և Ղարաբաղի իրավիճակների միջև։ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, այնտեղ […]

Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունումից հետո Դավութօղլուն զանգել է Քերիին

ԱՄՆ-ի Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումից հետո Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն զանգահարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիին, տեղեկացնում է թուրքական Hurriyet-ը: Ըստ պարբերականի` Դավութօղլուն նշել է, որ Թուրքիան “բացասական ակնկալիք չունի բանաձեւից”:

Մայդանի դիպուկահարները հնազանդվել են Սահակաշվիլիին. վրացի գեներալի սենսացիոն հայտարարությունը

Վրացի գեներալ Տրիստան Ցիտելաշվիլին հայտարարել է, որ Կիեւի մայդանում փետրվարին մարդկանց վրա կրակած դիպուկահարներից 4-ը եղել են Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի ուժային կառույցների նախկին աշխատակիցներ, գրում է  Интерфакс-ը: Գեներալը ասել է, որ այդ 4-ի անուններն իրեն հայտնի է, եւ իր հավաքած նյութերն ինքը կուղարկի վրաստանի դատախազություն: 

Ադրբեջանում հայտնված հայ երիտասարդն այսօր կվերադարձվի Հայաստան. APA.az

Ակնկալվում է, որ հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում Ադրբեջանի սահմանը հատած Հայաստանի քաղաքացի Արսեն Խոջայանն այսօր կվերադարձվի Հայաստանին: Այս մասին գրում է ադրբեջանական APA.az-ը։ Ադրբեջանի զինծառայողների, գերիների եւ անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովի քարտուղար Շահին Սայիլովը հայտարարել է, որ այժմ Միջազգային Կարմիր խաչի աշխատակիցները Ղազախի շրջանում բանակցում են հայկական կողմի հետ։ Հիշեցնենք, որ Արսեն Խոջայանը […]

ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարը տեղյակ չէր, թե ինչու հայկական պատվիրակությունը չմեկնեց Բաքու /վիդեո/

Բաքվում կայացած  ԱՊՀ անդամ երկրների զինված ուժերի գլխավոր շտաբի պետերի կոմիտեի 2014թ. նիստին Հայաստանը չմասնակցեց: Պաշտոնական Բաքուն արգելել էր: Թե ինչու  ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղար Ալեքսանդր Սինայսկին դժվարացավ պատասխանել, դա պայմանավորելով տեխնիկական խնդիրներով: Նրան  ոչինչ հայտնի չէր փաստացի արգելքի մասին: Սինայսկու խոսքով, ԱՊՀ ձեւաչափում կա որոշակի կարգ, կանոնադրություն, որին համապատասխան էլ տեղի է ունենում […]

Եվրոպան կարող է ռուսական գազը փոխարինել ադրբեջանականով

Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե-Մանուել  Բարոզուն հայտարարել է, որ Եվրոպան քաղաքական նախապատվություն  չի տալիս “Հարավային հոսք” նախագծին, ինչպես պնդում է Ռուսաստանը, քանի որ նախագծերը կարող են տարբեր լինել, սակայն մատակարարը նույնն է՝ ռուսական “Գազպրոմը”,- գրում է ադրբեջանական Day.Az-ը: Նա ասել է, որ հրաժարվելով “Հարավային հոսքից”` Եվրոպան կարող է նախապատվություն տալ Ադրբեջանից Իտալիայի տարածքով գազի ներկրմանը, բայց այն […]

Հերթական դիվերսիան ԼՂՀ սահմանում. հակառակորդը ունի 3 զոհ եւ 6 վիրավոր

    Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, ապրիլի 7-ին ժամը 22.30-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարեւելյան (Մարջանլու) ուղղությամբ հակառակորդի կողմից ձեռնարկվել է հերթական դիվերսիոն հետախուզական գործողություն: Պաշտպանության բանակի դիրքապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշելով ադրբեջանական գրոհայինների առաջխաղացումը` դիմել են հակազդիչ գործողությունների եւ նրանց հետ շպրտել իրենց ելման դիրքերը:    Նահանջի ճանապարհին` պայթելով պաշտպանական հատվածում տեղադրված ականադաշտում` […]

Ականի պայթյունից ադրբեջանցի 3 զինծառայող է մահացել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկատվություն է տարածել, համաձայն որի` երեկ, ժամը 22.30-ի շրջաններում Ֆիզուլիի մոտակայքում ականի պայթյունից զոհվել է 3, վիրավորվել 6 զինծառայող, գրում է РИА Новости-ն։ Զոհերից մեկը կապիտան է, իսկ մնացած զոհերն ու վիրավորները՝ շարքայիններ։ Վիրավորներից մեկի վիճակը ծանր է։

ԼՂՀ արտաքին գործերի նախարարն ընդունել է Ֆուտբոլի անկախ միությունների համադաշնության պատվիրակությանը

Ապրիլի 8-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ՖԱՄՀ պատվիրակությանը` կազմակերպության գլխավոր քարտուղար Սաշա Դյուրկոփի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր ԼՂՀ-ի և ՖԱՄՀ միջև համագործակցության շարունակման եւ խորացման, այդ թվում՝ Շվեդիայում կայանալիք ՖԱՄՀ աշխարհի առաջնությանը Արցախի ֆուտբոլի ազգային հավաքականի մասնակցության վերաբերյալ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի