17 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ԱՄՆ կոնգրեսական պատվիրակությունը կայցելի Հայաստան

 Ապրիլի 23-26-ը Հայաստան կայցելեն ԱՄՆ կոնգրեսականներ Էդ Րոյսը (Կալիֆորնիա), Էլիոտ Էնգելը (Նյու Յորք), Դեյվիդ Սիսիլին (Ռոուդ Այլենդ) եւ Լոիս Ֆրենկելը (Ֆլորիդա): Պատվիրակությունը կհանդիպի գործադիր իշխանության մի շարք ներկայացուցիչների, պատգամավորների, քաղաքացիական հասարակության ակտիվիստների եւ քաղաքական վերլուծաբանների հետ: Նախատեսվում է նաեւ այց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եւ հանդիպում Կաթողիկոսի հետ, շրջայց Հայկական Ազգային ինժեներական լաբորատորիայում եւ քննարկում Ամերիկայի առեւտրի պալատի հետ:

Ապրիլի 24-ին Երեւանում պատվիրակությունը կմասնակցի հիշատակի օրվան նվիրված արարողությանը:

   Բոլոր կոնգրեսականները ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամներ են: Կոնգրեսական Րոյսը հանձնաժողովի նախագահն է, իսկ Էլիոտ Էնգելը հանձնաժողովի ավագ անդամը: Մինչ Հայաստան գալը պատվիրակությունը կայցելի Ադրբեջան եւ Ուկրաինա:  

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ