Փորձի փոխանակում արցախցի եւ հայաստանցի երիտասարդների միջեւ

Մարտի 28-30-ը Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում համախմբվել էին ԼՂՀ եւ ՀՀ երիտասարդական ու ուսանողական կազմակերպությունների շուրջ 65 ներկայացուցիչներ։ Նախաձեռնությունը Հայաստանի երիտասարդական հիմնադրամինն էր։ Դեռեւս 2013թ. հոկտեմբերին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կազմակերպել էր ՀՀ երիտասարդական եւ ուսանողական կառույցների ղեկավարների ու ներկայացուցիչների այցելություն Լեռնային Ղարաբաղ՝ երկու երկրների երիտասարդների միջեւ համագործակցությունն էլ ավելի ընդլայնելու, միմյանց խնդիրները հասկանալու, անելիքներն ու ծրագրերը […]