16 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

ԱՄՆ-ի դեսպանը ցավալի է համարել Հայաստանի հայտարարությունը Ղրիմի հանրաքվեի վերաբերյալ

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը «ՆԱՏՕ և Հարավային Կովկաս՝ ռազմավարական մոտեցումներ տարածաշրջանի անվտանգությանը» միջազգային կոնֆերանսի ժամանակ, խոսելով Ղրիմի հանրաքվեից, ասել է, որ ցավալի է, որ Հայաստանն իր հայտարարությունն է արել հանրաքվեի վերաբերյալ: Հարկ է նշել, որ նախօրեին նախագահ Սերժ Սարգսյանի հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում, անդրադառնալով Ղրիմի հանրաքվեին, նշվել է, […]

Քրեական գործ է հարուցվել զինվորի մահվան փաստով

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում 1 զինծառայողի մահվան եւ 1 զինծառայողի վիրավորվելու փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով գործ է հարուցվել ` մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, րը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում:  Այս մասին […]

Մարտական դիրքում սպանվել է 20-ամյա Արման Ղուկասյանը

Մարտի 19-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մարտական խնդիր կատարելու ժամանակ մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված Արման Արտյուշայի Ղուկասյանը: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը եւ իր զորակցությունը հայտնում Ա. Ղուկասյանի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին: Միջադեպի մանրամասները պարզելու համար […]

“Ադրբեջանը պանիկայի մեջ է” /վիդեո/

”Կովկաս” ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի խոսքով` Ղրիմի հետ կապված ՌԴ-ի վերջին գործողությունները Ադրբեջանին խուճապի մեջ են գցել: ”Ադրբեջանը պանիկայի մեջ է, ինչպես Վրաստանի դեպքում էր, ՌԴ-ի կողմից յուրաքանչյուր ռազմական գործողության ցուցաբերման դեպքում այդ վիճակում է  հայտնվում”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Իսկանդարյանը: Քաղաքագետը վստահ է` այն, որ ՌԴ-ը զբաղված է Ուկրաինայում, չի կարող Ադրբեջանին ստիպել ակտիվանալ տարածաշրջանում: […]

Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի նախագահները կհանդիպեն Թբիլիսիում

Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն ու Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին կհանդիպեն այս տարվա մայիսի սկզբին` Թբիլիսիում: Սակայն կոնկրետ օրը հանդիպման արտգործնախարարը չի նշել, ասել է միայն, որ օրակարգն ու ճշգրիտ ամսաթիվը որոշվելու է երեք երկրների նախագահների ներկայացուցիչների և արտգործնախարարությունների քննարկումների արդյունքում։

ԼՂՀ ԱԳՆ ղեկավարն ընդունել է դեսպան Կասպշիկին

Մարտի 18-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում նաև Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից իրականացվող դիտարկումների վերաբերյալ։

ԵԱՀԿ դիտարկում է անցկացվելու

Մարտի 19-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Ասկերանի ուղղությամբ Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնական Իրժի Աբերլեն /Չեխիա/, ինչպես նաև […]

Երրորդ համաշխարհային պատերազմի հավանականությունը

՛՛ Միաբևեռ աշխարհակարգն արդեն ապրում է իր վերջին օրերը, 90-ականներին կոտրված ՌԴ-ը վերագտել է իրեն ու իր դիրքերն է վերագրավում տարածաշրջանում՛՛,-այսօր, խոսելով Ղրիմի շուրջ ծավալվող իրադարձություններից, ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը: Ըստ նրա՝ այն համարձակությունն ու վստահությունը, որ Ռուսաստանն է ցուցաբերում, խոսում է այն մասին, որ դա արկածախնդրություն չէ: ՛՛Եվրոպան, որ տարածաշրջանում գլխավոր ընդդիմախոսն է, շատ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի