19 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Ղարաբաղը պետք է Ռուսաստանին միացնել. Ժիրինովսկի

Русская Служба Новостей-ի հետ զրույցում Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, պատասխանելով հարցին, թե հնարավոր է արդյոք, որ Օսիան, Աբխազիան և Լեռնային Ղարաբաղը Ղրիմի հետքերով ցանկանան միանալ Ռուսաստանին, ասել է, որ Հայաստանը և Ադրբեջանը երբեք համաձայնության չեն գա Ղարաբաղի հարցում: “Այդ իսկ պատճառով էլ ամենալավ տարբերակը կլինի այն ևս Ռուսաստանի կազմի մեջ մտցնելը: Այդ ժամանակ […]

ԼՂ շուրջ բանակցությունները նշանակալի էին. համանախագահ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Թվիթերի իր էջում գրել է, որ Մոսկվայում Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունները նշանակալի  էին: “ԱՄՆ-ն, Ռուսաստանն ու Ֆրանսիան միասին կաշխատեն աջակցելու խնդրի խաղաղ կարգավորմանը”,- գրել է նա:

Հայաստանը շահագրգռված է ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմամբ. ՄԽ ամերիկացի համանախագահ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, անդրադառնալով Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախօրեին կայացած հանդիպմանը, Թվիթերի իր էջում գրել է, որ դրական ակնկալիքներ ունի ԼՂ հիմնախնդրի նկատմամբ Հայաստանի դիրքորոշումից: Նա գրել է, որ Էդվարդ Նալբանդյանի հետ բանակցությունները փաստում են, որ Հայաստանը ձգտում է խաղաղ կարգավորման Լեռնային Ղարաբաղի հարցում: “Մենք կշարունակենք ուղիներ […]

Մաքսային միություն՝ Արցախի հետ /վիդեո/

Քաղաքագետ Ստեփան Շաքարյանցը անձամբ դեմ է որեւէ միության անդամակցելուն: Նրա խոսքով,  նման դեպքում պետք է հաշվի առնել նաեւ շահը՝ ինչ կտա այդ միությունը, արդյոք կսահմանափակվի տվյալ սուբյեկտի ինքնուրույնությունը: Քաղաքագետը սակայն կողմնակից է այն գաղափարին, որ Հայաստանը ինքնուրույն է որոշելու իր մաքսային սահմանները, որը կնշանակի նաեւ, որ Արցախն էլ է մեր մաքսային սահմանը: Զրույցի շարունակությունը` տեսանյութում:

Քեթրին Էշթոնն այցելել է Իրանի Սուրբ Ամենափրկիչ հայկական եկեղեցի եւ հանդիպել հայ համայնքին

Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը երեկ այցելել է Նոր Ջուղայի Սբ Ամենափրկիչ վանք, տեղեկացնում է iranahayer.com-ը։  Վանքում նրան ընդունել է Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Բաբկեն եպիսկոպոս Չարյանը։ Ընդունելությանը մասնակցել են Շահինշահրի համայնքի հոգևոր տեսուչ Տեր Անանիա վարդապետ Գուճանյանը, պատգամավորական ժողովի, թեմական, կրոնական և այլ մարմինների ատենապետեր և ներկայացուցիչներ։  […]

Թուրքիան Ղրիմը թուրքական հողեր է համարում. թուրքագետ

Ուկրաինա-Ռուսաստան հակամարտության շրջանակներում Ղրիմի գործոնի ի հայտ գալուց հետո Թուրքիան նույնպես մտավ խաղի մեջ: Այսօր “Հենարան” մամուլի ակումբում լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը: “Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության շրջանակներում քարոզչատեղեկատվական պատերազմներ է ընթանում, որոնցից էր նաեւ ռուսական ռազմանավերի` Սեւ ծով մուտքի շուրջ Թուրքիայի լայն արձագանքը”,- ասաց թուրքագետը` շեշտելով, որ Ռուսաստանն ու […]

Ադրբեջանի արտգործնախարարը կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն այսօր Փարիզում հանդիպում կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, գրում է ադրբեջանական APA.az-ը։ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Էլման Աբդուլլաևը նշել է, որ Մամեդյարովը համանախագահների հետ կքննարկի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների հետագա ընթացքը։ Հիշեցնենք, որ մարտի 3-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Փարիզում հանդիպել էին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։

Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպանը խոսել է ԼՂՀ-ում հանրաքվեի անհրաժեշտության մասին

Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Իրֆան Սիդդիգը “Մեծ Բրիտանիայի ու Հյուսիսային Իռլանդիայի քաղաքականությունն ու քաղաքական մշակույթը” զեկույցի շրջանակներում խոսել է Մեծ Բրիտանիայի կազմից  Շոտլանդիայի դուրս գալու հավանականության մասին՝ զուգահեռներ անցկացնելով ԼՂՀ-ի հետ, գրում է ադրբեջանական haqqin.az-ը: “Շոտլանդիայի բնակչության մի մասը չի ցանկանում լինել Մեծ Բրիտանիայի կազմում:  Սակայն պատերազմի փոխարեն մենք ցանկանում ենք հանրաքվե անցկացնել: Եվ Լեռնային […]

“Շարունակում ենք Ղարաբաղում խաղաղության հաստատմանն ուղղված աշխատանքը”

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Թվիթերի իր էջում գրել է, որ իրենք Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ շարունակում են Ղարաբաղում խաղաղության հաստատմանն ուղղված աշխատանքը՝ հիմնված ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության և ինքնորոշման սկզբունքների վրա:

Անվճար տեղեր Հայաստանի բուհ-երում Արցախի ուսանողների համար

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի` ԼՂՀ կատարած այցի շրջանակում այսօր ստորագրվել է ՀՀ և ԼՂՀ  կրթության և գիտության նախարարությունների միջև կրթության և գիտության բնագավառում 2014-2020 թթ Համագործակցության ծրագիր: Համաձայն ծրագրի` մասնավորապես, ԼՂՀ-ի համար բարձրորակ մասնագետներ պատրաստելու նպատակով ՀՀ պետական բուհերում կհատկացվեն տարեկան 60 անվճար տեղեր /բակալավրիատ/, միաժամանակ կապահովվի լավագույն շրջանավարտների մագիստրոսական կրթությունը` տարեկան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի