16 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

ԼՂ հակամարտությունը Եվրոպայի ամենավտանգավոր հակամարտություններից մեկն է. ԵԱՀԿ գործող նախագահ

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի ԱԳ նախարար Դիդիե Բուրկհալտերը Վաշինգտոնում իր ելույթի ժամանակ ասել է, որ ԼՂ հակամարտությունը Եվրոպայի ամենավտանգավոր հակամարտություններից մեկն է: ԼՂ հակամարտությունում փակուղուց դուրս գալու ելքը կարելի է գտնել միայն ապահովելով առանցքային այնպիսի խաղացողների, ինչպիսին ԱՄՆ-ն է, մեծ ներգրավվածությունը: Բարձր եմ գնահատում Մինսկի խմբում ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի աշխատանքը”,- ասել է նա:

Մասսայական անկարգություններ. պահանջում են վարչապետի հրաժարականը /ֆոտոշարք/

Թուրքիայի խոշոր քաղաքներում երեկվանից մասսակայան անկարգություններ եւ ցույցեր են սկսվել: Մարդիկ պահանջում են վարչապետ Էրդողանի հրաժարականը, հատկապես` վերջին գաղտնազերծված հեռախոսազրույցից հետո: Ցուցարարները կոտրում են բանկերի ապակիները, քարեր նետում ոստիկանների ուղղությամբ, բարիկադներ կառուցում:

Զուրաբ Ժվանիան սպանվել է Սահակաշվիլիի ներկայությամբ. վրացական մամուլի սկանդալային բացահայտումը

Վրացական լրատվամիջոցները գրում են, որ 2005-ի փետրվարին Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան հանգամանքների նոր հետաքննությունն ավարտվել է, սակայն վրացական դատախազությունը դեռեւս մանրամասներ չի հրապարակում, տեղեկացնում է Interfax.ru-ն: Վրացական “Ասավալ-դասավալի” շաբաթաթերթը, վկայակոչելով դատախազությունում իր աղբյուրին, գրում է, որ Ժվանիան սպանվել է Թբիլիսիի մերձակայքի Շավնաբադա նախագահական նստավայրում` Սահակաշվիլիի եւ այն ժամանակվա ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլիի […]

Սահակաշվիլիին Ուկրաինայում ՛՛բացառիկ՛՛ պաշտոններ են առաջարկում

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին Կիեւում մի քանի բարձր պաշտոններ են առաջարկել, որպեսզի ինքն ընտրի, գրում է Новости-Грузия-ն: Այս մասին Սահակաշվիլին ինքն է հայտարարել վրացական հեռուստաընկերություններից մեկի եթերում: Սակայն նա միեւնույն ժամանակ հայտարարել է, որ թեեւ “բացառիկ առաջարկներ” է ստեցել, սակայն ինքն այլ նախագծեր ունի: “Ես ասացի, որ իմ սիրտն այնտեղ կմնա, որովհետեւ այնտեղ մեր […]

Ադրբեջանցի հակերները հարձակվել են հայկական 300 կայքերի վրա

Այսօր վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից հաքերային հարձակման է ենթարկվել հայկական շուրջ 300 կայք: Այդ կայքերի թվում են նաեւ Mediamax.am-ը, Panorama.am-ը, Spyur.am-ը, Bravo.am-ը եւ այլն: Այս եւ կոտրված մյուս կայքերի գլխավոր էջում տեղադրված են ՛՛Խոջալուի դեպքերին՛՛ առնչվող գրություններ:

Այդ ձայնագրությունը “պիես” է. Էրդողանի արձագանքը իր եւ որդու գաղտնալսված խոսակցությանը /վիդեո/

Թուրքիայում նախօրեին մեծ աղմուկ է բարձրացրել երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ նրա որդու՝ Բիլալ Էրդողանի գաղտնալսված հեռախոսազրույցը, որը տեղադրվել է համացանցում։ Ձայնագրությունից պարզ է դառնում, որ Թուրքիայում “Մեծ կաշառք”-ի գործով սկանդալային ձերբակալությունների օրը՝ դեկտեմբերի 17-ին, վարչապետ Էրդողանը զանգահարել է որդուն եւ տեղեկացրել նախարարների որդիների ձերբակալությունների մասին։ Էրդողանը որդուն նախազգուշացնում է, որ ամբողջ գումարը թաքցնի […]

Ֆրանսիայի ԱԺ պատգամավորները կոչ են անում ճանաչել Արցախի անկախությունը

Ներկայացնում ենք “Լը Մոնդ օրաթերթ”ում նախօրեին հրապարակված ֆրանսիացի պատգամավորների կոչը:  Սատար կանգնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը նշանակում է նպաստել Հարավային Կովկասում վերջնական խաղաղությունն ամրակայմանը Շուտով 20 տարին կլրանա 1994թ. մայիսի 12-ից ի վեր, երբ հրադադարի մասին համաձայնագիրը,   ի վերջո, հանգեցրեց Լեռնային Ղարաբաղի երկարատև և դաժան հակամարտության դադարեցմանը: Ըստ էության ապագաղութացման այս իրական պատերազմից ծնվեց մի նոր պետություն` ընկած […]

Հադրութեցի Վազգենի “Արշալույս” ֆոտոն /վիդեո, ֆոտո/

68-ամյա հադրութեցի Վազգենը երկար տարիներ տեղի “Դիզակ” թերթում ֆոտոլրագրող է աշխատել: Թերթը փակվելուց հետո “Արշալույս” ֆոտոն է բացել եւ աշխատում է: Նախկինում լավ էր, գործ կար, բայց երբ բոլորը սկսեցին լուսանկարել՝ ուստա Վազգենը գործերը վատացան: Ինքն էլ մեծ մարդ է՝ հավես չունի համակարգիչ, ժամանակակից զիզի-բիզի բաներ բերի, քանի որ էսօր կա, վաղը չկա: “Համա Հադրութում […]

Ուզում եք ընդմիշտ կորցնե՞լ Ղարաբաղը՝ որոշեք ինքներդ. Վիտալի Տրետյակովն՝ Ուկրաինայում եւ Հայաստանում Մոսկվայի դերի մասին. “Առաջին լրատվական”

“Առաջին լրատվական“-ը զրուցել է ՄՊՀ-ի Հեռուստատեսության բարձրագույն դպրոցի դեկան, հայտնի ռուս քաղաքագետ, լրագրող, Երևանում հիմնադրված “Գրիբոյեդով” ակումբի անդամ Վիտալի Տրետյակովի հետ: – Պարոն Տրետյակով, բոլորս հետևում ենք ուկրաինական զարգացումներին: Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ է տեղի ունենում Ուկրաինայում և ըստ Ձեզ՝  այն կանդրադառնա՞ հետխորհրդային տարածքի, այդ թվում՝ այդ տարածքում Ռուսաստանի նախաձեռնած ինտեգրացիոն պրոյեկտների վրա: – Ուկրաինայում քաոս […]

Քննարկվել են պետական գույքի հաշվառման հարցերը

ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի մոտ փետրվարի 19-ին հրավիրվել է խորհրդակցություն, որի  ընթացքում քննարկվել են  պետական գույքի կառավարման վերաբերյալ ԼՂՀ նախագահի տված հանձնարարականների կատարման հետ կապված հարցեր: Փոխվարչապետի խոսքով` առկա պետական գույքի ճիշտ կառավարումը կնպաստի մի շարք կարևոր գործընթացների արդյունավետ իրականացմանը և պետական գույքը բիզնես միջավայրին ծառայեցնելուն: ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Լևոն Գրիգորյանի  զեկույցում նշվեց, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի