12 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Րաֆֆուն նվիրված հուշատախտակ է բացվել Թբիլիսիում

Մարտի 13-ին Վրաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և Թբիլիսիի քաղաքապետարանի աջակցությամբ Թբիլիսի քաղաքի Սոլոլակ թաղամասի Ճոնքածե 3 հասցեում, որտեղ բնակվել է հայազգի տաղանդավոր գրող և հասարակական գործիչ Րաֆֆին (Հակոբ Մելիք-Հակոբյան), տեղի ունեցավ նրա հիշատակին նվիրված հուշատախտակի բացման արարողությունը: Հուշատախտակի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը, ով, մասնավորապես, ասաց. Մեծ է Րաֆֆու ավանդը […]

Արցախի ժողովուրդը հանրաքվեով որոշել է իր անկախությունը. Է. Շարմազանով /վիդեո/

ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերին ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը անդրադարձավ նաեւ Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու այն հայտարարությանը, թե Լեռնային Ղարաբաղը պետք է միացվի Ռուսաստանին:  “ ԼՂՀ նախագահի խոսնակ  Դավիթ Բաբայանը ներկայացրել է Արցախի պաշտոնական դիրքորոշումը:  ՀՀԿ դիրքորոշումը, մեր կարծիքը  մնում է անփոփոխ, Արցախի ժողովուրդը հանրաքվեով որոշել է […]

Սեր եւ սպասում. Արցախում նկարահանված ֆիլմը կներկայացվի Կաննի փառատոնում

Cinefondations Festival De Cannes ընկերությունը հրապարակել է 15 ռեժիսորների անունները, որոնց ֆիլմերը մայիսին կցուցադրվեն Կաննի միջազգային փառատոնում։ Ընտրված ֆիլմերի շարքում է Նորա Մարտիրոսյանի Territoria (երկրամաս) ժապավենը, որ նկարահանված   է Արցախում:  Տեղեկացնում է ”Հորիզոն”-ը: Գլխավոր դերակատարների՝ ֆրանսացի Ալենին, Ղարաբաղցի 8-ամյա Էդգարին և 15-ամյա Մանուին միացնում է  մեկ գլխավոր զգացական վիճակ. սպասում։ Սպասում՝ Ստեփանակերտի օդակայանի բացման, սպասում՝ […]

Ղարաբաղը պետք է Ռուսաստանին միացնել. Ժիրինովսկի

Русская Служба Новостей-ի հետ զրույցում Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, պատասխանելով հարցին, թե հնարավոր է արդյոք, որ Օսիան, Աբխազիան և Լեռնային Ղարաբաղը Ղրիմի հետքերով ցանկանան միանալ Ռուսաստանին, ասել է, որ Հայաստանը և Ադրբեջանը երբեք համաձայնության չեն գա Ղարաբաղի հարցում: “Այդ իսկ պատճառով էլ ամենալավ տարբերակը կլինի այն ևս Ռուսաստանի կազմի մեջ մտցնելը: Այդ ժամանակ […]

ԼՂ շուրջ բանակցությունները նշանակալի էին. համանախագահ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Թվիթերի իր էջում գրել է, որ Մոսկվայում Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունները նշանակալի  էին: “ԱՄՆ-ն, Ռուսաստանն ու Ֆրանսիան միասին կաշխատեն աջակցելու խնդրի խաղաղ կարգավորմանը”,- գրել է նա:

Հայաստանը շահագրգռված է ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմամբ. ՄԽ ամերիկացի համանախագահ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, անդրադառնալով Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախօրեին կայացած հանդիպմանը, Թվիթերի իր էջում գրել է, որ դրական ակնկալիքներ ունի ԼՂ հիմնախնդրի նկատմամբ Հայաստանի դիրքորոշումից: Նա գրել է, որ Էդվարդ Նալբանդյանի հետ բանակցությունները փաստում են, որ Հայաստանը ձգտում է խաղաղ կարգավորման Լեռնային Ղարաբաղի հարցում: “Մենք կշարունակենք ուղիներ […]

Մաքսային միություն՝ Արցախի հետ /վիդեո/

Քաղաքագետ Ստեփան Շաքարյանցը անձամբ դեմ է որեւէ միության անդամակցելուն: Նրա խոսքով,  նման դեպքում պետք է հաշվի առնել նաեւ շահը՝ ինչ կտա այդ միությունը, արդյոք կսահմանափակվի տվյալ սուբյեկտի ինքնուրույնությունը: Քաղաքագետը սակայն կողմնակից է այն գաղափարին, որ Հայաստանը ինքնուրույն է որոշելու իր մաքսային սահմանները, որը կնշանակի նաեւ, որ Արցախն էլ է մեր մաքսային սահմանը: Զրույցի շարունակությունը` տեսանյութում:

Քեթրին Էշթոնն այցելել է Իրանի Սուրբ Ամենափրկիչ հայկական եկեղեցի եւ հանդիպել հայ համայնքին

Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը երեկ այցելել է Նոր Ջուղայի Սբ Ամենափրկիչ վանք, տեղեկացնում է iranahayer.com-ը։  Վանքում նրան ընդունել է Սպահանի հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Բաբկեն եպիսկոպոս Չարյանը։ Ընդունելությանը մասնակցել են Շահինշահրի համայնքի հոգևոր տեսուչ Տեր Անանիա վարդապետ Գուճանյանը, պատգամավորական ժողովի, թեմական, կրոնական և այլ մարմինների ատենապետեր և ներկայացուցիչներ։  […]

Թուրքիան Ղրիմը թուրքական հողեր է համարում. թուրքագետ

Ուկրաինա-Ռուսաստան հակամարտության շրջանակներում Ղրիմի գործոնի ի հայտ գալուց հետո Թուրքիան նույնպես մտավ խաղի մեջ: Այսօր “Հենարան” մամուլի ակումբում լրագրողների հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը: “Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության շրջանակներում քարոզչատեղեկատվական պատերազմներ է ընթանում, որոնցից էր նաեւ ռուսական ռազմանավերի` Սեւ ծով մուտքի շուրջ Թուրքիայի լայն արձագանքը”,- ասաց թուրքագետը` շեշտելով, որ Ռուսաստանն ու […]

Ադրբեջանի արտգործնախարարը կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն այսօր Փարիզում հանդիպում կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, գրում է ադրբեջանական APA.az-ը։ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Էլման Աբդուլլաևը նշել է, որ Մամեդյարովը համանախագահների հետ կքննարկի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների հետագա ընթացքը։ Հիշեցնենք, որ մարտի 3-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Փարիզում հանդիպել էին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

Ամենաընթերցված