13 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

60-ամյա Պարգեւ սրբազանի ձեռքբերումն Արցախն է

 Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ Սրբազանն այսօր 60 տարեկան է դառնում: Henaran.am-ը փորձեց Սրբազանից ճշտել այս տարիների կորուստն ու ձեռքբերումը: Նա չցանկացավ կորուստների մասին խոսել, իսկ ձեռքբերում համարեց այն, որ 25 տարի է արդեն Արցախի թեմում է:

“Ես գոհ ու շնորհակալ եմ Աստծուց, որ հոգեւորական դարձա եւ 25 տարի է արդեն Արցախում եմ: Ծառայում եմ այս հերոսական ժողովրդին ու Աստծո կամոք երեւի էլի կծառայեմ, շնորհակալ եմ …”,-ասաց Սրբազանը:

Իսկ հոբելյանի կապակցությամբ բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել աշխարհի բոլոր ծայրերից: “Չասեմ ովքեր են շնորհավորել, հասարակ քաղաքացուց մինչեւ իշխանավոր: Չեմ հասցնում զանգերին պատասխանել, չէ, գոհ եմ իմ ճակատագրից”,-ասաց:

Henaran.am-ը շնորհավորում է Պարգեւ սրբազանին, մաղթում առողջություն եւ երկարակեցություն:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ