16 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Սահակաշվիլին չի ցանկացել ներկայանալ հարցաքննությանը

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին չի ցանկանում ներկայանալ երկրի գլխավոր դատախազություն՝ հարցաքննության, ուր նրան կանչել են իբրեւ վկա միաժամանակ 10 քրեական գործի շրջանակում, տեղեկացնում է ДНИ.ru-ն:   Հարկ է նշել, որ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին սպառնացել էր, որ չներկայանալու դեպքում նախկին նախագահի նկատմամբ հետախուզում կհայտարարվի: Հարցաքննությունը նշանակված էր այսօր` տեղի ժամով 13։00-ին։

“Գող Էրդողանի կերակրած մարդասպաններն են մեզ վրա հարձակվում”. սիրիացի առաջնորդ

Քեսաբի ու Լաթաքիայի վրա զինված գրոհներ իրականացրածիսլամիստ արմատականների դեմ պայքարող «Դիմացկուն Սիրիա» շարժման առաջնորդ Միհրաչ Ուրալը հերքել է իր մահվան մասին թուրքական մամուլում տարածված ստահոդ լուրերը, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքական «Բիր Գյուն» թերթի թղթակցի հետ զրույցում Ուրալը նշել է, որ իրենք մինչև վերջ մարտնչելու են հակակառավարակն ուժերի դեմ և պաշտպանելու են խաղաղ բնակչության անվտանգությունը: «Այս պահին մենք պայքար ենք մղում Թուրքիայի իշխող կուսակցության (ԱԶԿ – KP) և արևմտյան իմպերիալիստական ուժերի կողմից սնվող ջիհադականհրոսակախմբերի դեմ: Մեզ վրա հարձակվում են գող Էրդողանի կերակրածմարդասպանները»,- ասել է Ուրալը: Վերջինս հայտնի է որպես քրդերի ցմահ բանտարկյալ առաջնորդ Աբդուլլահ Օջալանի մերձավոր շրջապատի […]

Կարևորը զոհեր չլինեն. Ժիրայր Լիպարիտյան

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ 94-97թթ ՀՀ նախագահի ավագ խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը  խոսեց Քեսաբի հայաթափման խնդիրներից: ”Մարդկային եւ ազգային իմաստով բավական ծանր է, բայց միլիոնավոր մարդիկ պատերազմի մեջ են և այն շատ բարդ պատերազմ է և ներքին կրոնական է, և տարածաշրջանային հարց է, երկրորդ մակարդակը մեր ազգայինն է: Այն որ մեր ժողովրդի մի մասը ստիպված […]

ԼՂ հարցով գագաթաժողով կանցկացվի. ամերիկացի համանախագահ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Թվիթերի իր էջում գրել է, որ Հաագայում հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ, և իրենք ըստ էության համաձայնության են եկել Լեռնային Ղարաբաղի հարցով գագաթաժողով անցկացնելու մասին: Ուորլիքը գրել է, որ մնում է ճշտել ամսաթիվը: 

Մարտական առաջադրանք կատարելու ժամանակ ևս մեկ զինվոր է մահացել

Այսօր՝ ժամը 09:50-ի սահմանում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մարտական առաջադրանք կատարելու ժամանակ մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել զինծառայող, 1992թ. ծնված Գառնիկ Վահանի Թորոսյանը:  ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Գ.Թորոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:    ԼՂՀ ՊՆ […]

Արամ կաթողիկոսը Քեսապի ժողովրդի կողքին էր

ՍՈՒՐԻՈՅ ԴԵՍՊԱՆԸ ՈՒՇ ԳԻՇԵՐԻՆ Կ’ԱՅՑԵԼԷ ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏԻՆ – ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏԻՆ ԿՈՂՄԷ ՊԱՏՈՒԻՐԱԿՈՒԹԻՒՆ ՄԸ Կ’ՈՒՂՂՈՒԻ ԼԱԹԱՔԻԱ – ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏԸ ԻՐ ԶՕՐԱԿՑՈՒԹԻՒՆԸ ԿԸ ՅԱՅՏՆԷ ՔԵՍԱՊԻ ՀԱՅՈՒԹԵԱՆ Ուրբաթ առաւօտեան զինեալ ուժերու թրքական սահմանէն Քեսապ ներթափանցումի առաջին իսկ ժամերէն սկսեալ, Արամ Ա. կաթողիկոս մօտէն հետեւեցաւ ստեղծուած կացութեան եւ յատկապէս Քեսապի մեր ժողովուրդին դիմագրաւած դժուարութիւններուն։ Այս ուղղութեամբ վեհափառ հայրապետը մնայուն […]

Ուկրաինուհին հրաժարվել է միայն գումարից /վիդեո/

“Մեր օրերում արվեստագետն ազատ է, ազատ է իր գործողություններում”,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց  անվանի կինոռեժիսոր Սերժ Ավետիքյանը՝ անդրադառնալով “Փարաջանով” ֆիլմի համար ռեժիսորներից մեկի՝ Ելենա Ֆետիսովայի այն  հայտարարությանը, թե հրաժարվել է Հայաստանի  պետական մրցանակից: “Արվեստագետի դերը մնում է ազատ ստեղծագործելը, եւ իր ամբիոնը օգտագործել՝ իր ասելիքն ասելու համար: Ես հարգում եմ Ֆետիսովայի կարծիքը”,-ասաց Ավետիքյանը՝ ավելացնելով, որ […]

Վրաստանի դատախազությունը Սահակաշվիլիին կհարցաքննի` նախկին վարչապետի մահվան գործով

Վրաստանի գլխավոր դատախազությունը նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին հրավիրել է հարցաքննության` 2005-ին մահացած երկրի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի գործով, գրում է РИА Новости-ն: Հարցաքննությունը տեղի կունենա մարտի 27-ին, տեղի ժամանակով ժամը 13.00-ին: Նապկին նախագահը դեռեւս չի մեկնաբանել առաջիկա հարցաքննությունն ու իր անելիքները:

Թուրքիայում Թվիթերն արգելափակվել է

Այս գիշեր Թուրքիայի տարածքում արգելափակվել է Թվիթեր սոցիալական կայքը, ինչն իրականացրել է Թուրքիայի պետական հեռահաղորդակցության կարգավորման մարմինը՝ BTK-ն, գրում է РИАНовости–ն: Սոցկայքը փակվել է երկրի վարչապետ Էրդողանի ցանկությամբ ու նախաձեռնությամբ, նախօրեին նա հայտարարել էր, որ իրենք հասել են դատական որոշմանը` Թվիթերը փակելու վերաբերյալ: Էրդողանը նշել է, որ իրեն չի մտահոգում միջազգային հանրության արձագանքը: Նա նշել […]

60-ամյա Պարգեւ սրբազանի ձեռքբերումն Արցախն է

 Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ Սրբազանն այսօր 60 տարեկան է դառնում: Henaran.am-ը փորձեց Սրբազանից ճշտել այս տարիների կորուստն ու ձեռքբերումը: Նա չցանկացավ կորուստների մասին խոսել, իսկ ձեռքբերում համարեց այն, որ 25 տարի է արդեն Արցախի թեմում է: “Ես գոհ ու շնորհակալ եմ Աստծուց, որ հոգեւորական դարձա եւ 25 տարի է արդեն Արցախում եմ: Ծառայում եմ այս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի