Ի՞նչ կարգավիճակ է ստանալու ԼՂՀ-ը Մաքսային միությունում
՛՛Հայաստան-Մաքսային միություն, հնարավորություններ և մարտահրավերներ՛՛ թեմայով ՀՀ երկրորդ տնտեսական համաժողովին հաջորդեց Միացյալ տնտեսական հանձնաժողովի մակրոէկոնոմիկայի և ինտեգրման հիմնական ուղղությունների կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վալովայայի ասուլիսը:
Պատասխանելով հարցին, թե ինչ կարգավիճակ է ԼՂՀ-ը ստանալու, երբ Հայաստանը դառնա Մաքսային միության անդամ, նա պատասխանեց, որ իրենք բազմիս են ասել, որ Մաքսային միությունը տնտեսական կառույց է, տնտեսական միություն: ՛՛Այդ շրջանակներում մենք չենք քննարկում այս կամ այն տարածքների հետ կապված հարցերը՛՛,-հավելեց Տ. Վալովայան:
Նա ընդգծեց, որ իրենք հարգանքով են վերաբերում ԼՂՀ կոնֆլիկտի հարցով ընթացող միջազգային գործընթացին, սակայն ՄՄ-ի անդամակցությունը ոչ մի կերպ չի կարող ազդել այդ գործընթացի վրա: Բացի այդ նա հայտարարեց. ՛՛Մենք խնդիր չենք տեսնում, որ Հայաստանը դառնա ՄՄ անդամ՛՛:
Տատյանա Վալովայան բերեց օրինակ, որ Մեր Բրիտանիան ու Իսպանիան դեռևս խնդիր ունեն Ջիբրալթարի հետ կապված, սակայն երկուսն ել ԵՄ անդամ են: