14 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

Քրեական գործ է հարուցվել զինվորի մահվան փաստով

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում 1 զինծառայողի մահվան եւ 1 զինծառայողի վիրավորվելու փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով գործ է հարուցվել ` մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, րը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում:  Այս մասին Henaran.am-ին ասաց ՊՆ քննչական ծառայության լրատվության հետ կապերի սպա Մերի Սարգսյանը:

Այն դիտարկմանը, թե փաստորեն հակառակորդը չի կրակել` Մերի Սարգսյանն ասաց, որ առայժմ հստակ ոչինչ  չի կարող ասել: “Նախնական այդ հոդվածով է քրգործ հարուցվել”,-ասաց նա:

Ավելի վաղ  ՂԼՀ ՊԲ լրատվական ծառայությունը տարածել էր հաորդագրություն, որ մարտական խնդիր կատարելու ժամանակ մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված Արման Արտյուշայի Ղուկասյանը: 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ