29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Կարևորը զոհեր չլինեն. Ժիրայր Լիպարիտյան

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ 94-97թթ ՀՀ նախագահի ավագ խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը  խոսեց Քեսաբի հայաթափման խնդիրներից:

”Մարդկային եւ ազգային իմաստով բավական ծանր է, բայց միլիոնավոր մարդիկ պատերազմի մեջ են և այն շատ բարդ պատերազմ է և ներքին կրոնական է, և տարածաշրջանային հարց է, երկրորդ մակարդակը մեր ազգայինն է: Այն որ մեր ժողովրդի մի մասը ստիպված է եղել գաղթական դառնալ”,-նշեց Լիպարիտյանը:

Լիպարիտյանի դիտարկմամբ՝ Հայաստանի իշխանությունները ամեն կերպ մեղմացնում են իրադարձությունների ծանրությունը. ”Մեր իշխանությունները, նրանք որ քաղաքական պատասխանատվություն ունեն` ձգտում ունեն նվազեցնելու վտանգները, նրանք ուզում են, որ մեր ժողովուրդը մնա էնտեղ՝ տարբեր պատճառներով: Այս պահին մերոնք գալուն անպատրաստ են, ինչի համար Քեսաբի հայերը, որոնք բարեկեցիկ են ապրել  համեմատաբար` պիտի առանց մի թղթի Հայաստան գան”:

Լիպարիտյանի խոսքով՝ հայերը նույն փաստի առաջ կանգնել են Իրաքում, Լիբանանում, Պաղեստինում, Հորդանանում:

Քաղաքագետը հասկանում է նաև արդեն տվյալ տարածքում ամրացած հայերի վիճակը և այդ տարածքներում նրանց ինքնությունը պահելու իշխանությունների միտումները.

”Մոտեցումը այն է, որ պիտի մնանք մենք: Ես հասկանում եմ, որ այնտեղ ունենք եկեղեցի, ունենք դպրոցներ և փորձում ենք պահել: Ես գիտեմ, որ Լիբանանում մենք ունենք ինքնապաշտպանական կառույցներ, կարծում եմ, որ Սիրիայում հայերին բաժանել են զենք և արտոնություններ տվել են”:

Լիպարիտյանի համար գլխվարորն այն է, որ հայերը զոհեր չտան:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ