16 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Չկան ԼՂ-ին հարակից տարածքներ. կա ազատագրված Արցախ. Դավիթ Ջամալյան

Գոյություն չունեն “Լեռնային Ղարաբաղին հարակից տարածքներ” Գոյություն ունի ազատագրված Արցախ՝ մեկ ամբողջություն՝ իր 11432 քառակուսի կմ. տարածքով: Արցախի տարածքային ամբողջականությունն ամրագրված է սահմանադրությամբ՝ որն Արցախի ժողովրդի հավաքական կամքի դրսեւորումն է: Այդ հավաքական կամքն իրողություն է, որը պարզապես անհնարին է անտեսել: Եվ թերեւս ամենակարեւորը՝ տարածքային զիջումները հասունացնելու են նոր պատերազմը. սա աներկբա ճշմարտություն է: Հետեւաբար՝ Արցախի […]

Կալիֆորնիա նահանգի Վեհաժողովի համատեղ բանաձեւ

Մայիսի 8-ին ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Վեհաժողովը ընդունել է համատեղ բանաձև ի սատարումն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազատ և անկախ պետություն կառուցելու ջանքերի: Ստորև բերվում է բանաձևի ոչ պաշտոնական թարգմանությունը:  ՀԱՇՎԻ ԱՌՆԵԼՈՎ, որ Լեռնային Ղարաբաղը, որը հայտնի է նաև Արցախ անվանմամբ, պատմականորեն հանդիսանում է հայկական տարածք՝ ճնշող մեծամասնությամբ բնակեցված հայերով, և որը 1921 թ. անօրինական անջատվել է […]

Անկարայում տեղացիների եւ սիրիացի փախստականների միջեւ բախում է տեղի ունեցել

Անկարայի Ալթընդաղ թաղամասում տեղացիների և սիրիացի փախստականների միջև լարվածություն է ստեղծվել: Ըստ թուրքական «Հյուրիյեթ» թերթի` տեղեկություն է տարածվել այն մասին, թե իբր սիրիացիներից մեկը հարվածել է թաղամասի բնակիչներից մեկին, ինչից հետո տեղացիները փորձել են վրեժ լուծել սիրիացիներից, գրում է Ermenihaber.am-ը: Նրանք քարեր են շպրել այն շենքի վրա, որտեղ բնակվում են սիրիացի գաղթականները: Ավելի ուշ միջամտել է ոստիկանությունը և դժվարությամբ կարողացել […]

Տիգրան Սարգսյանը Հայաստանի նախագահի հետ Արցախում է /ֆոտո/

Ստեփանակերտում սկսել են Հաղթանակի օրվան նվիրված տոնակատարությունները: Ինչպես հաղորդում է Henaran.am-ի թղթակիցը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրապարակ եկավ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ուղեկցությամբ: Այստեղ են ՀՀ Ազգային ժողվոի նախագահ Գալուստ Սահակյանը, պատգամավորներ ՀՅԴ -ից եւ “Ժառանգությունից”: Սերժ Սարգսյանը ողջունեց բոլորին, զրուցեց ստեփանակետցիների հետ, որից հետո շարժվեցին մասնակցելու ծաղեդրման արարողությանը:

Կալիֆորնիան ճանաչել է. բուռն արձագանք Շուշիում/վիդեո/

Րոպեներ առաջ Շուշիում ազատամարտիկների տոնական միջոցառման ընթացքում ամերիկահայ ներդրող, ”Ավան Շուշի Պլազա” հյուրանոցի համասեփականատեր Ալեք Բաղդասարյանը անակնկալ հայտարարությամբ բուռն ուրախություն պարգևեց հավաքվածներին: Նա հուզված տեղեկացրեց, որ Ամերիկայի միացյալ նահանգներից ստացել է հաղորդագրություն, ըստ որի Կալիֆորնիա նահանգը ճանաչել է Ազատ Արցախի անկախությունը: “Սա մեր հերթական հաղթանակներից է, հենց այսօր Շուշիի ազատագրման օրը մենք ստացանք ուրախ լուր: […]

Կալիֆորնիայի պետական օրենսդիր ժողովը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը

Կալիֆորնիայի պետական օրենսդիր ժողովը ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ճանաչող բանաձևը, հայտնում է Asbarez-ը:  Խորհրդարանի քվեարկության կապակցությամբ հաղորդագրություն է տարածել ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի կենտրոնական կոմիտեն, որում ողջունվում է օրենդիրների որոշումը, որը վկայում է ո՛չ միայն Հայ-ամերիկյան համայնքի քրտնաջան աշխատանքի, այլև՝ բոլոր ժողովուրդների, տվյալ դեպքում՝ Արցախի ժողովրդի ինքորոշման իրավունքի մասին Կալիֆորնիա նահանգի պետական պաշտոնյաների իրազեկությունը: […]

Հայաստանը չափազանց մտահոգված է Ուկրաինայում բռնությունների աճով. Սերժ Սարգսյան /ֆոտո/

Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղրղզստանի եւ Տաջիկստանի հանրապետությունների նախագահների հետ ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնում դիտել է ՌԴ Զինված ուժերի կառավարման վարժանքները, որից հետո մասնակցել է Կրեմլում հիշյալ երկրների նախագահների հետ ոչ պաշտոնական հանդիպմանը: Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի եւ Տաջիկստանի նախագահների հետ Մոսկվայում կայացած […]

ԼՂՀ ԱԳՆ մեկնաբանությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի վերջին հայտարարության առնչությամբ

Անհրաժեշտ ենք համարում նշել, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիրքորոշումը մնում է անփոփոխ: Դեպի անցյալ վերադարձի մասին խոսք անգամ լինել չի կարող: Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը որոշվել է նրա ժողովրդի կողմից 1991 թ. անկախության հանրաքվեի ժամանակ՝ ազատ և իրավական կամաարտահայտության միջոցով: ԼՂՀ անկախությունն ու անվտանգությունը բացառիկ արժեքներ են, որոնք ենթակա չեն որևէ […]

Արցախին հարակից օկուպացված տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողությանը. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, անդրադառնալով ԼՂ հարցի կարգավորմանը, Թվիթերի իր էջում գրել է. “Արցախին հարակից օկուպացված տարածքները պետք է հանձնվեն Ադրբեջանի վերահսկողությանը”:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի