19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Ի՞նչու Ֆրանսիայի նախագահը առաջինը եղավ Ադրբեջանում /վիդեո/

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը տարածաշրջան այցը  սկսեց Ադրբեջանից: Սա որոշ քննարկումների տեղիք տվեց  Հայաստանում:

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի կարծիքով,  չպետք է հարցին նայել  մեխանիկական կողմից: “Պետք է նայել բովանդակային կողմից, ինչ կտա այցը, ինչ արդյունքներ կունենանք”,-ասաց տիկին Նաղդալյանը՝ ավելացնելով, որ գուցե տրանսպարտային կամ այլ տեխնիկական խնդիր կա:

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի խոսքով էլ Ֆրանսիայի նախագահի պետական այցը նոր թափ կհաղորդի հայ-ֆրանսիական հարաբերություններին:

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը Օլանդի՝ Ադրբեջան այցելելու մեջ քաղաքական ենթատեքստ չի տեսնում:

“Չի կարող հայ-ֆրանսիական ռազմավարական  հարաբերության մեջ չհասկացվածության որեւէ շետ լինել”,-ասաց Ն. Զոհրաբյանը: Նա  այս այցը հատկապես կարեւոր է համարում այն դեպքում, երբ Հայաստանը հաստատուն ու մեծ քայլերով գնում է Մաքսային միություն:

Մանրամասները տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ