16 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Հակառակորդի գնդակից զինվոր է զոհվել

Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ պաշտպանության բանակը, մայիսի 20-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1994 թվականին ծնված Արթուր Սեյրանի Օհանջանյանը: ԼՂՀ պաշտպանության բանակը կիսում է ծանր կորստյան վիշտը եւ իր զորակցությունը հայտնում Արթուր Օհանջանյանի ընտանիքի անդամներին, հարազատներին […]

ԵՄ-ն դեմ է ղարաբաղյան հարցում ստատուս-քվոյի պահպանմանը

Չնայած Եվրամիությունը չի հանդիսանում ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, սակայն պարբերաբար հայտարարություններով է հանդես գալիս ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ: Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ այժմ էլ հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Մալենա Մարդը: ”Ստատուս-քվոյի պահպանումը չի բխում ոչ Հայաստանի և ոչ էլ Ադրբեջանի շահերից: Ստատուս-քվոյի պահպանումն անընդունելի է: ԵՄ-ն կողմ է հակամարտության շուտափույթ կարգավորմանը”,-հայտարարել […]

Ադրբեջանում դաժան ծեծի է ենթարկվել 7-ամյա երեխա

Ադրբեջանի դպրոց-ինտերնատներից մեկում 7-ամյա երեխային ծեծի են ենթարկել մահակներով: Bizimyol.info-ն հայտնում է, որ դեպքը տեղի է ունեցել մի քանի օր առաջ: 7-ամյա Մահիրին ծեծել է դպրոցի ուսուցիչներից մեկը: Հարվածները հասցվել են երեխայի գլխին: Նա ստացել է ծանր վնասվածք: Դրա համար պատճառ է հանդիսացել երեխայի պահվածքը: Աղբյուրը հրաժարվել է բացահայտվել` խուսափելով հետապնդումից: 

Ադրբեջանում սպանել են զինվորի` ներքին օրգանները վաճառելու համար

Ադրբեջանում սպանված զինվոր Օրհան Ալիևի հայրը` Շիրազի Ալիևը, պնդում է, որ իր որդուն սպանել են ներքին օրգանները վաճառելու նպատակով: Haqqin.az-ը հայտնում է, որ զինվորը սպանվել է 2013 թ.-ի դեկտեմբերին: Նրա հոր խոսքով, Նավթալանի զորամասում սպանված որդու դիակը հրամանատարի հրահանգով անմիջապես տեղափոխվել է դիահերձարան, որտեղ էլ դուրս են բերվել զինծառայողի ներքին օրգանները: Ալիևը հայտնել է, որ […]

”ԼՂ վերաբերյալ հայտարարությունները Արևմուտքի ճնշման նախաքայլեր են”.Պապյան

“Մոդուս Վիվենդի” կենտրոնի ղեկավար Արա Պապյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի ելույթում արված շեշտադրումները և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին հայտարարությունը Արևմուտքի կողմից հայկական կողմերի վրա իրականացվելիք ճնշման նախաքայլերն են: ”Մենք չեն կարող Արցախի հարցը մեկուսի դիտարկել աշխարհաքաղաքական իրավիճակներից` Ռուսաստան-Արևմուտք սրվող հակամարտությունից անդին: Ուկրաինայի վերջին դեպքերը հստակ […]

Որքան շատ վիճես, այնքան շուտ կմահանաս

Գիտնականները հերթական անգամ զգուշացնում են, որ հաճախակի կոնֆլիկտներն ու վիճաբանությունները ազդում են կյանքի տեւողության վրա: Ժամանակից շուտ մահը սպառնում է նրանց, ովքեր հաճախ են վիճում բարեկամների, գործընկերների, ընկերների հետ: Հաճախակի վեճերը 2-3 անգամ մեծացնում են վաղ մահանալու ռիսկը, ընդ որում` դա տղամարդկանց վրա ավելի է ազդում, քան կանանց: 

Ավտոբուսի հրդեհի հետեւանքով 32 երեխա է մահացել

Կոլումբիայում ավտոբուս է հրդեհվել, ինչի արդյունքում 32 հոգի է մահացել, գրում է РИАНовости–ն: Բոլոր մահացածները երեխաներ են, նրանց մեծ մասը տեղում է մահացել, տասնյակ երեխաներ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել եւ տեղափոխվել հիվանդանոց: Թե որն է եղել ավտոբուսի հրդեհվելու պատճառը, առայժմ անհայտ է: Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանթոսը Թվիթերի իր էջում ցավակցել է զոհվածների հարազատներին […]

Հարգեցի Պոնտոսի հույների ցեղասպանության հիշատակը /ֆոտո, վիդեո/

1915 թ. մարտին Զմյուռնիա (ներկայումս Իզմիր) քաղաքի մերձակայքում երիտթուքերի կողմից իրականացվել է հույների ջարդ, ովքեր դրանից առաջ զորակոչվել էին թուրքական բանակ: Թուրքիայի հույն ազգաբնակչության էթնիկ զտումեր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի կողմից իրականացվել են 1919-1922 թթ. հույ-թուրքական պատերազմի ընթացքում: Պոնտոսի հույների ցեղասպանությունը այսօրվա դրությամբ պաշտոնապես ճանաչվել է միայն Հունաստանի, Կիպրոսի, Հայաստանի եւ ամերիկյան Նյու Յորք նահանգի կողմից […]

Արցախի երիտասարդության բողոքի ցույցն ընդդեմ` Ջեյմս Ուորլիքի հայտարարության

Մայիսի 18-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի է ունեցել Արցախի երիտասարդության բողոքի ցույցն ընդդեմ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարության, որ նա կատարել է մայիսի 7-ին Վաշինգտոնում, “Կարնեգի“հիմնադրամում,  ներկայացնելով ղարաբաղյան հակամարտության կարգավսրման վերաբերյալ Միացյալ Նահանգների իշխանությունների քաղաքական դիրքորոշումը՝ բաղկացած վեց կետից: Բողոքի ցույցում ընդունվել է Հայտարարություն, որում, մասնավորապես, ներկայացվում է Արցախի երիտասարդության դիրքորոշումը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ, որը ամփոփվում է հետևյալ դրույթներով. ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ. ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԲԱՆԱԼԻՆԵՐԸ Առաջին. Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կողմերն են Ադրբեջանի Հանրապետությունը […]

Ժամանելու են Արցախ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկի ուղեկցությամբ, տարածաշրջանային այցի շրջանակներում մայիսի 17-ին ժամանելու են Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն (ԼՂՀ)՝ հանդիպելու երկրի ղեկավարության հետ:   Նախատեսվում են նաեւ այցելություններ Արցախի մի շարք բնակավայրեր, հանդիպումներ տեղական իշխանությունների եւ բնակիչների հետ: Ս.թ. մայիսի 19-ին համանախագահները մասնակցելու են Մարտակերտ-Թարթառ ճանապարհահատվածում ԵԱՀԿ առաքելության կողմից իրականացվելիք ԼՂՀ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի