12 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Վրաստանը ստորագրելով Ասոցացման համաձայնագիր և մաս դառնալով Ազատ առևտրի պայմանագրին՝ հնարավորություն է ստեղծում հայ գործարարների համար. Սերժ Սարգսյան

Այսօր Վրաստանի Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի դիմավորման պաշտոնական արարողությունը: Այնուհետև նախագահներ Սերժ Սարգսյանը և Գիորգի Մարգվելաշվիլին առանձնազրույց են ունեցել, որին հաջորդել են երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները: Հայաստանի և Վրաստանի նախագահները բանակցությունների արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև համատեղ հայտարարությամբ: *** Նախագահ Սերժ […]

Հանդիպել են Հայաստանի եւ Վրաստանի նախագահները.armnewstv.am /վիդեո/

Ավարտվել է Հայաստանի ու Վրաստանի նախագահների առանձնազրույցը, որին հաջորդել է երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ բանակցությունները: Հանդիպումների առաջին մասն ամփոփվել է հայ-վրացական գործակցության զարգացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրմամբ: Սերժ Սարգսյանն ու Գիորգի Մարգվելաշվիլին բանակցությունների արդյունքներն ամփոփել են համատեղ հայտարարությամբ: Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում: Տեսանյութը՝ armnewstv.am-ի

Խորհրդակցություն Արցախում արտակարգ իրավիճակների վերաբերյալ

Հունիսի 17-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցների մասնակցությամբ` քննարկելու հունիսի 16-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի` Ստեփանակերտի մասնաճյուղի միջին մասնագիտական կրթական ծրագրերի կենտրոնի շենքում բռնկված հրդեհի հետ կապված մի շարք հարցեր: Ծառայության տնօրեն Արթուր Հարությունյանը զեկուցել է հրդեհի մարման աշխատանքների մասին: Նա ներկայացրել է համապատասխան կառույցների […]

Սերժ Սարգսյանը մեկնելու է Վրաստան

Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 18-ին պաշտոնական այցով կմեկնի Վրաստան: Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա Վրաստանի բարձրագույն ղեկավարության հետ: Այցի շրջանակներում նախատեսված է Հանրապետության Նախագահի առանձնազրույցը Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ, որին կհաջորդեն երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները եւ հայ-վրացական համագործակցության խորացմանն ու զարգացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողությունը: Նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Գիորգի Մարգվելաշվիլին […]

Բաքվում վեճ է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի պատգամավորների միջև

NATO-ի պառլամենտական ասամբլեայի այսօրվա սեմինարի ժամանակ  վեճ է բռնկվել հայ և ադրբեջանցի պատգամավորների միջև: Գրում է ադրբեջանական АПА.ru կայքը: Կայքը նաև տեղեկացնում է, որ ադրբեջանցի պատգամավորների՝ ԼՂ հակամարտության հարցով ելույթների ժամանակ հայ պատգամավորները տեղից առարկել են և “խանգարել Վեհաժողովի աշխատանքներին”:  Ադրբեջանցի պատգամավորները, հավատարիմ մնալով իրենց երկրի ագրեսիվ քաղաքականությանը, հայտարարություններ են արել “օկուպացված” հողերի վերադարձի, Ադրբեջանի […]

Բաքվում հայ պատգամավորների դեմ բողոքի ակցիա/վիդեո/

Ադրբեջանցի ակտիվիստներ բողոքի ակցիա են կազմակերպել ընդդեմ հայ պատգամավորների` Four Seasons հյուրանոցի մոտ: Հիշեցնենք, որ Բաքվում ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի “Rose-Roth” սեմինարին մասնակցելու համար Բաքու է մեկնել  հայկական պատվիրակություն՝ Կորյուն Նահապետյանի գլխավորությամբ։ Ադրբեջանում է  նաև “Ժառանգություն” խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը և Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը։  Ոստիկանությունը ցրել է ցույցի մասնակիցներին և խլել է նրանց […]

Վերին Լարսի ճանապարհը բաց է /լրացված/

Ինչպես տեղեկացնում են Henarana.am-ի վրացական աղբյուրները, հունիսի 14-ի ժամը 20.00-ից հետո կվերաբացվի  Լարսի ավտոճանապարհը: Հիշեցնենք, որ այն փակ էր մայիսի 27-ից, փլվածքի պատճառով: Փորձեցինք տեղեկությունը ճշտել տրանսպորտի եւ կապի նախարարությունից, սակայն մամուլի պատասխանատուն այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսանագերին: Մեր տեղեկություններով, նախարարության ներկայացուցիչներն այս պահին Լարսում են: ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ թվիթերյան […]

Հիլարի Քլինթոնը սխալ է համարում Ամերիկայի մուտքը Իրաք

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ուրբաթ օրը ասել է, որ սխալ է թույլ տվել, երբ աջակցել է Միացյալ Նահանգների ներխուժմանը Իրաք: Գրված է interfax.ru կայքում: ‘’Ես սխալվել եմ, երբ քվեարկել եմ իրաքյան պատերազմի սկսման համար”,- ասել է նա France Inter ռադիոյի եթերում: Հիշեցնենք, որ ամերիկյան զորքերը Իրաք են ներխուժել 2003 թվականին: Այդ ժամանակ Քլինթոնը եղել […]

Ադրբեջանցի հաղորդավարը մահացել է ուղիղ եթերում

”Դունյա tv’’-ի ”Բու Սաբախ” հաղորդման ուղիղ եթերի ժամանակ մահացել է ադրբեջանցի հայտնի հաղորդավար և գրող Վիդադի Թագիզադեն: Այս մասին գրված է ադրբեջանական haqqin.az կայքում: Վերջերս հաղորդավարը նշել էր իր 60 ամյակը, որի ժամանակ էլ ներկայացրել էր իր նոր գիրքը: Կայքը հաղորդում է, որ մահվան պատճառ է հանդիսացել սրտի հետ խնդիրները:

Անդրանիկ Մարգարյանի անունով

Ջավախքի Ախալքալաքի շրջանի օրենսդիր մարմինը հունիսի 11–ին գումարած նիստում որոշում է կայացրել քաղաք Ախալքալաքի ամենաերկար փողոցներից մեկը, որը նախկին կրում էր Ֆրիդրիխ Էնգելսի անունը, կոչել ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անունով։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի