06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Վերին Լարսի ճանապարհը բաց է /լրացված/

Ինչպես տեղեկացնում են Henarana.am-ի վրացական աղբյուրները, հունիսի 14-ի ժամը 20.00-ից հետո կվերաբացվի  Լարսի ավտոճանապարհը:

Հիշեցնենք, որ այն փակ էր մայիսի 27-ից, փլվածքի պատճառով:

Փորձեցինք տեղեկությունը ճշտել տրանսպորտի եւ կապի նախարարությունից, սակայն մամուլի պատասխանատուն այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսանագերին: Մեր տեղեկություններով, նախարարության ներկայացուցիչներն այս պահին Լարսում են:

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ թվիթերյան իր էջում  տեղեկացրել է, որ Վերին Լարս-Կազբեկի ավտոճանապարհը բաց է և այսօրվանից գործում է:

ժամը 17.30

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հունիսի 14-ին այցելել է Վրաստան, ուր այսօր ավարտվել են Գվելեթի-Դարիալ (Ներքին Լարս) ավտոճանապարհի փլուզված հատվածի վերականգման աշխատանքները, եւ ճանապարհը բացվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Վերականգնված ճանապարհահատվածի վերաբացմանը ներկա են գտնվել նաեւ Վրաստանի ճանապարհների շինարարության դեպարտամենտի ներկայացուցիչները:

Տեղեկացնենք նաեւ, որ վրաց-ռուսական սահմանային անցակետում ճանապարհահատվածի վերականգնմանը սպասող շուրջ 40 բեռնատարները հնարավորություն կունենան մեկ օրում հասնելու Հայաստան:

Մանրամասների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

 

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության

լրատվական ծառայություն

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ