‘’Ուորլիքն յուրովի է մեկնաբանում Մադրիդյան սկզբունքները’’. Վլադիմիր Կազիմիրով

’’Կարդացի Ջեյմս Ուորլիքի հայտարարությունը: Նույնիսկ որոշակի նամակագրություն ունեցա: Սակայն նոր տարրեր չգտա: Ամերիկացի համանախագահը յուրովի է մեկնաբանում Մադրիդյան սկզբունքները’’ – հունիսի 20-ին Երեւանում մամուլի ասուլիսին նշել է Մինսկի խորհրդի նախկին համանախագահ ՎլադիմիրԿազիմիրովը: Նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամում’’ԼեռնայինՂարաբաղ. Կարգավորման ուղիներ’’ թեմայով ելույթի ժամանակն երկայացրել է ԼՂհակամարտության կարգավորման ’’հաստատված’’ փոխզիջման հիմնական 6 տարրերը, որոնցից ամենաուշագրավը երրորդ կետն է` 3. Ազատագրված յոթ շրջանները վերադարձնելԱդրբեջանին: Այսինքն` Լեռնային Ղարաբաղը շրջապատողգրավյալ տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողությանը: Ինչ վերաբերվում է ղարաբաղյան հիմնախնդրի գոտում խաղաղապահներ տեղակայելու հավանականության մասին հարցին, ապա, ըստ նախկին միջնորդի տեղեկությունների, այս հարցում որոշակիություն չկա: