16 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Հանդիպել են Հայաստանի եւ Վրաստանի նախագահները.armnewstv.am /վիդեո/

Ավարտվել է Հայաստանի ու Վրաստանի նախագահների առանձնազրույցը, որին հաջորդել է երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ բանակցությունները: Հանդիպումների առաջին մասն ամփոփվել է հայ-վրացական գործակցության զարգացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրմամբ: Սերժ Սարգսյանն ու Գիորգի Մարգվելաշվիլին բանակցությունների արդյունքներն ամփոփել են համատեղ հայտարարությամբ: Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում: Տեսանյութը՝ armnewstv.am-ի

Խորհրդակցություն Արցախում արտակարգ իրավիճակների վերաբերյալ

Հունիսի 17-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցների մասնակցությամբ` քննարկելու հունիսի 16-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի` Ստեփանակերտի մասնաճյուղի միջին մասնագիտական կրթական ծրագրերի կենտրոնի շենքում բռնկված հրդեհի հետ կապված մի շարք հարցեր: Ծառայության տնօրեն Արթուր Հարությունյանը զեկուցել է հրդեհի մարման աշխատանքների մասին: Նա ներկայացրել է համապատասխան կառույցների […]

Սերժ Սարգսյանը մեկնելու է Վրաստան

Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 18-ին պաշտոնական այցով կմեկնի Վրաստան: Սերժ Սարգսյանը հանդիպումներ կունենա Վրաստանի բարձրագույն ղեկավարության հետ: Այցի շրջանակներում նախատեսված է Հանրապետության Նախագահի առանձնազրույցը Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ, որին կհաջորդեն երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները եւ հայ-վրացական համագործակցության խորացմանն ու զարգացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողությունը: Նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Գիորգի Մարգվելաշվիլին […]

Բաքվում վեճ է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի պատգամավորների միջև

NATO-ի պառլամենտական ասամբլեայի այսօրվա սեմինարի ժամանակ  վեճ է բռնկվել հայ և ադրբեջանցի պատգամավորների միջև: Գրում է ադրբեջանական АПА.ru կայքը: Կայքը նաև տեղեկացնում է, որ ադրբեջանցի պատգամավորների՝ ԼՂ հակամարտության հարցով ելույթների ժամանակ հայ պատգամավորները տեղից առարկել են և “խանգարել Վեհաժողովի աշխատանքներին”:  Ադրբեջանցի պատգամավորները, հավատարիմ մնալով իրենց երկրի ագրեսիվ քաղաքականությանը, հայտարարություններ են արել “օկուպացված” հողերի վերադարձի, Ադրբեջանի […]

Բաքվում հայ պատգամավորների դեմ բողոքի ակցիա/վիդեո/

Ադրբեջանցի ակտիվիստներ բողոքի ակցիա են կազմակերպել ընդդեմ հայ պատգամավորների` Four Seasons հյուրանոցի մոտ: Հիշեցնենք, որ Բաքվում ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի “Rose-Roth” սեմինարին մասնակցելու համար Բաքու է մեկնել  հայկական պատվիրակություն՝ Կորյուն Նահապետյանի գլխավորությամբ։ Ադրբեջանում է  նաև “Ժառանգություն” խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը և Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը։  Ոստիկանությունը ցրել է ցույցի մասնակիցներին և խլել է նրանց […]

Վերին Լարսի ճանապարհը բաց է /լրացված/

Ինչպես տեղեկացնում են Henarana.am-ի վրացական աղբյուրները, հունիսի 14-ի ժամը 20.00-ից հետո կվերաբացվի  Լարսի ավտոճանապարհը: Հիշեցնենք, որ այն փակ էր մայիսի 27-ից, փլվածքի պատճառով: Փորձեցինք տեղեկությունը ճշտել տրանսպորտի եւ կապի նախարարությունից, սակայն մամուլի պատասխանատուն այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսանագերին: Մեր տեղեկություններով, նախարարության ներկայացուցիչներն այս պահին Լարսում են: ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ թվիթերյան […]

Հիլարի Քլինթոնը սխալ է համարում Ամերիկայի մուտքը Իրաք

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ուրբաթ օրը ասել է, որ սխալ է թույլ տվել, երբ աջակցել է Միացյալ Նահանգների ներխուժմանը Իրաք: Գրված է interfax.ru կայքում: ‘’Ես սխալվել եմ, երբ քվեարկել եմ իրաքյան պատերազմի սկսման համար”,- ասել է նա France Inter ռադիոյի եթերում: Հիշեցնենք, որ ամերիկյան զորքերը Իրաք են ներխուժել 2003 թվականին: Այդ ժամանակ Քլինթոնը եղել […]

Ադրբեջանցի հաղորդավարը մահացել է ուղիղ եթերում

”Դունյա tv’’-ի ”Բու Սաբախ” հաղորդման ուղիղ եթերի ժամանակ մահացել է ադրբեջանցի հայտնի հաղորդավար և գրող Վիդադի Թագիզադեն: Այս մասին գրված է ադրբեջանական haqqin.az կայքում: Վերջերս հաղորդավարը նշել էր իր 60 ամյակը, որի ժամանակ էլ ներկայացրել էր իր նոր գիրքը: Կայքը հաղորդում է, որ մահվան պատճառ է հանդիսացել սրտի հետ խնդիրները:

Անդրանիկ Մարգարյանի անունով

Ջավախքի Ախալքալաքի շրջանի օրենսդիր մարմինը հունիսի 11–ին գումարած նիստում որոշում է կայացրել քաղաք Ախալքալաքի ամենաերկար փողոցներից մեկը, որը նախկին կրում էր Ֆրիդրիխ Էնգելսի անունը, կոչել ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անունով։

Իրանն ու Գերմանիան բանակցում են

Հունիսի 15-ին Թեհրանում Իրանի և Գերմանիայի ներկայացուցիչները բանակցություններ կանցկացնեն իսլամական հանրապետության միջուկային զենքի վերաբերյալ: Այս մասին տեղեկանում ենք РИА новости կայքից: Բանակցության նպատակ է հանդիսանում վերջնական  համաձայնության հասնել իրանական միջուկային համակարգի թափանցիկության ապահովումը արևմտյան երկրների համար: Ինչպես նաև Իրանի ներկայացուցիչները այս շաբաթվա ընթացքում նույն թեմայով հանդիպումներ կանցկացնեն ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի հետ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի