Ի՞նչու Լավրովն առաջինն Ադրբեջան գնաց

Քաղաքագետ Շուշան Խաթլամաջյանն ասուլիսում անդրադառնալով Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի Ադրբեջան կատարած այցին՝ մասնավորապես նշեց, որ հանդիպումների օրակարգը այն չէր, որ ներկայացնում էին լրատվամիջոցները: ‘’Այդ այցը ոչ այդպիսի օրակարգ ուներ, ինչպես ներկայացնում էին մի շարք ադրբեջանական եւ հայկական ԶԼՄ-ներ: Այլ նպատակ ուներ որոշ հարցերի պատասխաններ ստանալու, որոնք չեն հրապարակվի: ’’-ասաց նա:
Հարավային Կովկասի երեք պետություններից Վրաստանին՝ ՌԴ արդեն ‘’կորցրել’’ է եւ չի ցանկանա կորցնել նաեւ Ադրբեջանին: Քաղաքագետը ենթադրում է, որ Լավրովը փորձել է պարզել, հարեւան պետության նպատակները: ’’Ի՞նչ է մտադիր անել Ադրբեջանը միջազգային ասպարեզում մոտակա ժամանակ, ի՞նչ սպասել այդ երկրից’’-ասաց Շ. Խաթլամաջյանը՝ նկատի ունենալով Ադրբեջանի ՄՄ եւ Եվրասիական միություն մտնելը:
Բնականաբար, քաղաքագետը չբացառեց, որ Լավրով-Ալիեւ հանդիպման գլխավոր թեմաներից մեկը կամ ամենագլխավորը՝ Լեռնային Ղարաբաղի հարցն էր:
‘’Լավրովը եւս մեկ անգամ նշել է, որ Հայաստանը կմտնի Եվրասիական միություն ՄԱԿ-ում նշված սահմանով’’-,ասաց տիկին Խաթլամաջյանը՝ պարզաբանելով, որ սա նշանակում է առանց Արցախի:
Ի դեպ, ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 22-ին աշխատանքային այցով կլինի Հայաստանում: