26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Բաքվում վեճ է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի պատգամավորների միջև

NATO-ի պառլամենտական ասամբլեայի այսօրվա սեմինարի ժամանակ  վեճ է բռնկվել հայ և ադրբեջանցի պատգամավորների միջև: Գրում է ադրբեջանական АПА.ru կայքը:

Կայքը նաև տեղեկացնում է, որ ադրբեջանցի պատգամավորների՝ ԼՂ հակամարտության հարցով ելույթների ժամանակ հայ պատգամավորները տեղից առարկել են և “խանգարել Վեհաժողովի աշխատանքներին”:

 Ադրբեջանցի պատգամավորները, հավատարիմ մնալով իրենց երկրի ագրեսիվ քաղաքականությանը, հայտարարություններ են արել “օկուպացված” հողերի վերադարձի, Ադրբեջանի “տարածքային ամբողջականության” մասին, ինչն առաջացրել է հայ պատգամավորների դժգոհությունը: 

Կորյուն Նահապետյանն իր ելույթում պնդել է, որ բանակցություններում պետք է ներգրավված լինեն ոչ միայն Հայաստանն ու Ադրբեջանը, այլ նաև ԼՂՀ-ն: Նա ընդգծել է ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքի առաջնահերթությունը: Ադրբեջանցի պատգամավորներն, ի պատասխան, ասել են, որ եթե Հայաստանն իսկապես ձգտում է դրան, ապա թող մի կողմ քաշվի, և Ադրբեջանն ինքը այդ հարցը լուծի ԼՂՀ ժողովրդի հետ: 

Պատգամավոր Թևան Պողոսյանն առաջարկել է ծանոթանալ ՄԱԿ-ի՝ ԼՂՀ-ի հարցով 4 բանաձևերին, հետո նոր Հայաստանին ագրեսոր անվանել:

Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի “Rose-Roth” սեմինարին մասնակցելու համար Ադրբեջան է մեկնել հայկական պատվիրակությունը՝ պատգամավոր Կորյուն Նահապետյանի գլխավորությամբ։:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ