28 Նոյեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Ֆրանսիան անելու է հնարավորը` Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա հակամարտության խաղաղ լուծման համար. Օլանդ

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Ադրբեջանում նախագահ Ալիեւի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ Ֆրանսիան անելու է իրենից կախված ամեն բան` Հայաստանի եւ Ադրբեջանի միջև առկա հակամարտության խաղաղ լուծման համար, գրում է ադրբեջանական haqqin.az-ը:

“Ես Ադրբեջանում եմ տարածաշրջանային այցի շրջանակներում։ Պատրաստվում եմ մեկնել նաև Հայաստան և Վրաստան”,- ասել է Օլանդը:

Ֆրանսիայի նախագահը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը շարունակում է լարված մնալ, գրանցվել են տասնյակ հազարավոր զոհեր, միջադեպեր են գրանցվել նաեւ վերջին շրջանում։ 

«Այդ պատճառով Ֆրանսիան որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր կանի հնարավորը խաղաղ լուծում գտնելու համար, որն Ադրբեջանին եւ Հայաստանին թույլ կտա հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով։ Ես կարծում եմ, որ դա բխում է երկու երկրների շահերից»,-ասել է Օլանդը։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ