09 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Ձեռք բերված հրադադարի շնորհիվ հայերի եւ ադրբեջանցիների նոր սերունդ աճեց. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հրադադարի համաձայնագրի կնքման 20-ամյակի կապակցությամբ համատեղ հայտարարություն են տարածել:

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

“Այդ համաձայնագիրը վերջ տվեց իսկական պատերազմին, կանգնեցրեց նախորդ տարիների ողբերգական բռնությունը և հիմք դրեց բանակցությունների համար, որոնք կողմերին խաղաղության ուղի հարթեցին: Ձեռք բերված հրադադարի շնորհիվ հայերի և ադրբեջանցիների նոր սերունդ աճեց, որը չի տեսել պատերազմի սարսափները:

Լեռնային Ղարաբաղի հարակից շրջանները շարունակում են օկուպացված մնալ և համաձայնագիրը չի ապահովել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի լուծումը:

Մենք ընդհանուր դիրքորոշում ունենք այս հակամարտության հարցում: Մենք աջակցում ենք կողմերին, որպեսզի հասնեն խաղաղ կարգավորման: Մենք կոչ ենք անում կողմերին կառուցողական, բարեխիղճ բանակցություններ սկսել: Հայերն ու ադրբեջանցիները արժանի են ապրել խաղաղ և անվտանգ, և մենք պատրաստ ենք աջակցել դրան”:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ