18 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

Գյուլն անդրադարձել է Էրդողանի ապրիլքսանչորսյան ուղերձին

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը պաշտոնական այցով Թուրքիայում գտնվող գերմանացի գործընկերոջ` Յոահիմ Գաուկի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ապրիլքսանչորսյան «ցավակցական ուղերձին», գրում է Ermenihaber.am-ը:

Ըստ թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքի` Թուրքիայի նախագահը մասնավորապես ասել է . «Ավելի վաղ էլ, տարբեր առիթներով ասել եմ, որ այդ ժամանակաշրջանում համատեղ վիշտ ենք ունեցել: Պարոն վաչապետի այս հայտարարությունն էլ շատ տեղին, ճիշտ ու լավ հայտարարություն էր»:

Իսկ Գերմանայի նախագահն ավելացրել է. ««Հայ» ասելիս Թուրքիայի համար ոչ այդքան հաճելի հիշողություններ են առաջ գալիս: Պարոն նախագահը հիշեցրեց պարոն վարչապետի խոսքերը: Ժողովրդավարական հասարակությունը պետք է կարողանա իր անցյալը քննել: Դա Գերմանիային չթուլացրեց: Մեր մեղքն ու ամոթը արտահայտեցինք: Թուրքիայում արված այդ արտահայտությունները դրական ընկալվեցին»:

Ermenihaber.am

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ