24 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Էրդողանը հերթական անգամ ժխտել է Հայոց ցեղասպանության փաստը

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ամերիկյան«PBS» հեռուստաալիքի հետ զրույցում անդրադարձել է մի շարք կարևոր հարցերի` այդ թվում Հայոց ցեղասպանությանը: Տեղեկացնում է թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքը, գրում է Ermenihaber.am-ը:

Հեռուստահաղորդավարի այն հարցին, թե հնարավոր է, որ ԱՄՆ-ն արտահանձնի Ֆեթհուլլահ Գյուլենին, Էրդողանը պատասխանել է. «Հույս ունեմ: Նրան պետք է առնվազն արտաքսեն երկրից»:

Իսկ այն հարցին, թե հնարավոր է արդյոք, որ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը, Էրդողանն ի պատասխան ասել է. «Անհնար է: Քանի որ, եթե ցեղասպանություն լիներ, այսօր Թուրքիայում ապրող հայեր չէին լինի»:

Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետը Հայեց ցեղասպանության զոհերի հիշատակման օրվա նախօրեին հանդես էր եկել հայտարարությամբ` ասելով. «Մաղթում ենքոր 20-րդ դարի սկզբում իրենց կյանքը կորցրած հայերը խաղաղության մեջ հանգչենիսկ նրանց թոռներին մեր ցավակցություններն ենք հղումԿարեկցանքով ու հարգանքով ենք ոգեկոչում նաև նույն ժամանակաշրջանում նմանատիպ պայմաններում մահացած մեր օսմանցի հայրենակիցներինանկախ էթնիկ և կրոնական պատկանելիությունից»:

Ermenihaber.am

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ