19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Էրդողանը Ղարաբաղի հարցը նորից ներկայացրել է որպես նախապայման

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր հղած ցավակցական ուղերձից հետո դարձյալ հանդես է եկել նախապայմանների լեզվով խոսելու մարտավարությամբ: Խորհրդարանում լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձ է եղել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, գրում է Ermenihaber.am-ը:

Լրագրողի այն հարցին, թե հնարավոր է Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն, Էրդողանը, ըստ «Ջիհան» լրատվական գործակալության, պատասխանել է.

«Որոշ պայմաններ կան: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը մեզ համար առաջնայնություն ունեցող հարց է: Առանց ղարաբաղյան հարցի լուծման մեր իշխանությունները չեն կարող «այո» ասել դրան (դիվանագիտական հարաբերությունների ստեղծմանը-ermenihaber.am), որովհոտև այդ հարցում լուրջ անարդարություն կա: Նախ հարկավոր է լուծել Ղարաբաղի հարցը»:

Ermenihaber.am

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ