15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Թուրքիայի նախկին նախագահը մեկնաբանել է Էրդողանի հայտարարությունը

Թուրքիայի նախկին նախագահ Սուլեյման Դեմիրելը մեկնաբանել է երկրի վարչապետ Թայիփ Էրդողանի տարածած հայտարարությունը, որում նա ցավակցել էր հայերին, գրում է allTurkey.am-ը։

Դեմիրելը նշել է, թե ցավակցությունը հայտնելը յուրաքանչյուր մարդու, այդ թվում՝ Թուրքիայի վարչապետի բնական իրավունքն է։

Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը հայտարարություն է տարածել, որում Հայոց ցեղասպանության հարցը կրկին որակել է որպես «ընդհանուր ցավ», ինչպես նաև ցավակցություն է հայտնել «զոհերի թոռներին»։

Էրդողանն իր հայտարարությունում, որը թուրքական մամուլը ներկայացրել է որպես աննախադեպ, նշել է, թե «Առաջին աշխարհամարտի տարիներին տեղի ունեցածն այս տարածաշրջանի ժողովուրդների ընդհանուր ցավն է և պետք է կիսել բոլորի ապրած ցավն ու վիշտը»։

Իր խոսքում Էրդողանը նաև նշել է, «կրակն ընկած տեղն է այրում» և ցավակցություն է հայտնել «այդ ցավալի դեպքերի տուժածների թոռներին»։

Նշենք, որ վերջին տարիներին Հայոց ցեղասպանության ժխտման թուրքական պաշտոնական թեզերից մեկն այն է, թե «Առաջին աշխարհամարտի տարիներին ցավալի դեպքեր են եղել, որին զոհ են գնացել ոչ միայն հայերը, այլ նաև թուրքերն ու այլ մուսուլմաններ»։

Այս կերպ թուրքերը փորձում են ցույց տալ, թե Հայոց ցեղասպանությունը զուտ Առաջին աշխարհամարտի բազմաթիվ տխուր էջերից մեկն է, և իրականում հայերի չափ տուժել են նաև թուրքերն ու այլ մուսուլմանները՝ խուսափելով այս ամենը ցեղասպանություն բնութագրելուց և համարելով ազգերի «ընդհանուր ցավ»։

Աղբյուր՝ Թուրքագիտական պորտալ

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ