15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Սերժ Թանկյանը, Ատոմ Էգոյանն ու Արսինե Խանջյանը նամակ են ուղղել թուրք ժողովրդին

Սփյուռքահայ 16 գործիչներ Ստամբուլում հրատարակվող հայկական «Ակօս» թերթի էջերից նամակ են հղել Թուրքիայի բնակիչներին, որոնք էլ արդեն հրապարակվում հայկական շաբաթաթերթում։ Նամակը գրածների թվում են Սերժ Թանկյանը, Ատոմ Էգոյանը, Նենսի Գրիգորյանը, Վահե Բերբերյանը, Արսինե Խանջյանը, Ռոբեր Կետիկյանը և այլոք, գրում է allTurkey.am-ը:

«Ակօսը» նախաբանում գրել էր. «Այսօր Թուրքիայում «սփյուռք» կոչվող և սատանային հավասարեցվող այս մարդկանց արմատներն Փոքր Ասիայից են։ Նրանք Մարաշից են, էրզրումից, Սեբաստիայից, Մալաթիայից, Վանից, Այնթապից, Ուրֆայից և այլ վայրերից։ Սակայն նրանց ուղարկած նամակների հասցեները ցույց է տալիս, թե ցեղասպանությունն ինչպես է այս պատկերը խեղվել։ Այժմ նրանց հասցեներն են Բեյրութը, Լոս Անջելեսը, Փարիզը, Բուենոս Այրեսը, Նյու Յորքը, Մարսելը։

Իր նամակում Սերժ Թանկյանը նշել է. «Ողջույն, իմ անունը Սերժ Թանկյան է։ Ես Լիբանանում ծնված հայ ամերիկացի նորզելանդացի եմ։ Իմ բոլոր տատերն ու պապերը եկել են այն վայրերից, որը մեր օրերում Թուրքիա է կոչվում։ Իմ պապ Ստեփանը Կեսարիայից է, տատս՝ Վարսենիկը, Թոքաթից է, մյուս տատս ու պապս Ուրֆայից են։ Նրանք բոլորն իրենց տները սեփական կամքով չեն լքել։ Նրանք կարողացել են փրկվել Օսմանյան կայսրության կազմակերպած սարսափելի ցեղասպանությունից։

Ցանկանում եմ, որպեսզի պատմական արդարությունը վերականգնվի։ Սա ոչ միայն հայերի հարցն է, այլ նաև Թուրքիայի պատմության հարցն է։

Դուք գիտեք, որ ձեր կառավարությունը միլիոնավոր դոլարներ է ծախսում ճշմարտությունը ժխտելու համա։ Գիտե՞ք ինչ է իրեն հայ զգալ։ Պե՞տք է ես պայքարեմ քարոզչության և կոռուպցիայի դեմ արդարությունը վերականգնելու համար։

Թուրքիան իր ներկայիս վիճակում շատ անելիք ունի հայերիս հետ։ Մեր պատմությունները, աշխարհագրությունն ու արյունը չափից շատ մոտ են, որպեսզի կարողանանք այս հարցերը լուծել։

Հայերն ու թուրքերը արժանի են ունենալ այնպիսի առաջնորդներ, ովքեր իրապես ժողովրդավար են և չկոռումպացված։ »

Իրենց պատմությունները հետս կիսած և դրանց միջոցով իրական արդարության համար աշխատելու ուղղությամբ հույս տվող հիանալի մարդկանց շնորհակալություն եմ հայտնում։ Թուրք ժողովրդին ցանկանում եմ, որ կարողանա գտնել իրենց իսկական ինքնությունը»։

Ատոմ Էգոյանը գրել է. «Ես հոգնած եմ զայրույթիցս։ Միշտ հավատացած էի, որ եթե դուք հասկանայիք այն, ինչ ես գիտեմ, կզգայիք այն, ինչ զգում եմ։ Կմտածեիք, որ բավական է և ժամանակն է անցյալը հաղթահարելու։ Դա անկարելի է հաղթահարել։

Ես խոստում եմ տվել՝ շատ հայերի նման, և այդ ուխտը չեմ կարող դրժել, քանի որ այն միշտ կհալածի ինձ։
Ես այդ ուխտն արել եմ՝ տեսնելով Կամբոջայում և Ռուանդայում բնաջնջումը։Երդվել ենք, որ ցեղասպանություն այլևս չի լինելու։

Տեսել եմ, թե ինչպես է ձեր քաղաքացիական հասարակության հանդուգն ոտքի կանգնում ու ասում ճշմարտությունը։ Ականատեսն եմ, թե ինչպես սպանվեց Հրանտ Դինքը՝ մարդ, ով հսկում էր այն կտակը, որ յուրաքանչյուր հայ պարտավոր է պահել։

Ես հոգնել եմ ձեր կառավարության սաստիկ ժխտումից, հոգնել եմ հաղթահարել չկարողանալուցս։ Բայց այլընտրանք չունեմ՝ բացի այդ հոգնությունն ընդունելը։

Հիմա ուղղակի խնդրում եմ ձեզ, որ կատարեք ձեր պարտականությունը, զննեք ձեր կառավարության շարժառիթները և ոտքի կանգնեք՝ այդ մարտահրավերին դիմակայելու»։

Արսինե Խանջյանը գրել է. «Անցյալ տարի ապրիլին Ստամբւոլում էի։ Թուրք ծանոթներից մեկն ասել էր,  թե օսսմանյան շրջանի հայ գրող Զաբել Եսայանի «Ավերակներու մեջ» գրքից մի գլուխ պիտի ընթերցի ռադիոհաղորդման համար։

Հայ հեղինակի ստեղծագործության ընթերցումը 1.5 միլիոն հայերի հիշատակին էր լինելու, որոնք նահատակվել էին թուրքական կառավարության ձեռքով։ Ծանոթս առաջարկել էր, որ ամեն մեկս ընթերցենք մեր մայրենի լեզվով…

Պապս՝ Արիստակեսը, ծնվել է Էրզրումում։ 1915թ-ին, երբ 5 տարեկան էր, իր փոքրիկ ծնկների վրա դրել են հոր գլուխը, որը թուրք զինվորները կտրել էին իր աչքերի առաջ։

Հետագայում իր զավակներին կոչել էր իր ընտանիքի սխանված անդամների անուններով՝ Մարի՝ մոր անունով, Գրիգոր՝ հոր անունով, Նշան՝ եղբոր անունով և Զաբել՝ քրոջ անունով։ Զաբելն իմ մայրն էր»։

Աղբյուր՝ Թուրքագիտական պորտալ

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ